Եղեգնաձորում նախորդ տարի դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործից անջատված մասի նախաքննությունն ավարվել է եւ ուղարկվել Դատախազություն։
Նախաքննության ավարտ հայտարարվել է միայն Հարություն Գրիգորյանի մասով, որի վերաբերյալ փաստաբանները պատրաստվում են բողոք ներկայացնել Դատախազություն։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու պաշտպանի միջնորդությունը։
Նշենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։