f

Անկախ

ԵՊՀ-ն անընդունելի է համարում ԱԺ ամբիոնից Լուսինե Բադալյանի հայտարարությունը եւ դասախոսներին «մաղելու» կոչը


Երեւանի պետական համալսարանն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում հունիսի 24-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Լ. Բադալյանի՝ ԱԺ ամբիոնից բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատող դասախոսների հասցեին արված ոչ կոռեկտ արտահայտությունների առթիվ։

ԵՊՀ-ի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Երեւանի պետական համալսարանն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում հունիսի 24-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Լ. Բադալյանի՝ ԱԺ ամբիոնից բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատող դասախոսների հասցեին արված ոչ կոռեկտ արտահայտությունների առթիվ։

 

 

Պատգամավորը, ԿԳՄՍ նախարարի ուշադրությունը հրավիրելով իր բնութագրմամբ՝ «վերահսկողությունից դուրս գտնվելուց» օգտված դասախոսների վրա, նախարարին կոչ արեց «մաղել նրանց»:

Ցանկանում ենք հիշեցնել, որ ԵՊՀ-ն բոլոր իշխանությունների ժամանակ եղել է ազատ մտքի եւ գործունեության միջավայր ու իշխանության որեւէ ներկայացուցիչ չի կարող սահմանափակել ակադեմիական ազատություններն ու ազատ միտքը բուհական համակարգում։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ԵՊՀ-ն անընդունելի է համարում Ազգային ժողովի ամբիոնից այլակարծությունը սահմանափակող, դասախոսների հասցեին կոպիտ ու վիրավորական արտահայտությունները։

Պատգամավորի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ որոշ մասնագիտությունների պարագայում (իրավագիտություն, քաղաքագիտություն, պատմություն եւ այլն) օբյեկտիվ անհրաժեշտություն են քաղաքական, պատմական, իրավական գործընթացների զուգահեռների անցկացումը, քննադատական վերլուծությունը։ Սակայն դրանք պետք է լինեն ապաքաղաքական եւ միտված լինեն ուսանողի քննադատական մտածողության եւ վերլուծելու կարողությունների զարգացմանը:

Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի հնչեցրած մեղադրանքներին՝ որոշ դասախոսների կողմից հակաօրինական գործունեությամբ զբաղվելու մասով, ապա պահանջում ենք իրավապահ մարմիններից այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին եւ օբյեկտիվ քննության միջոցով պարզել հնչեցրած հայտարարությունների հիմնավորվածությունը՝ կողմերի համար դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով։

Ամփոփելով վերոնշյալը՝ հորդորում եւ պահանջում ենք զերծ մնալ բուհական համակարգի եւ ոլորտի աշխատակիցների պատիվն ու հեղինակությունն արատավորող անհիմն, վիրավորական որակումներից եւ անհասցե մեղադրանքներից, հարգել բազմակարծությունը եւ ակադեմիական ազատությունները»։

հայտարարություն Լուսինե Բադալյան ԵՊՀ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am
Կրակոցներ ու անկարգություններ Ախալքալաքում, կան զոհեր. տեսանյութ
Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ
Չինաստանում վիրուս  է տարածվում,  որը կարող է մահվան հանգեցնել 
Լիբանանի վարչապետը՝  Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառի մասին
Հարավային Կորեայում  հորդառատ  անձրևների և սողանքների հետևանքով 26 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում  մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 58 հազար դեպք է հայտնաբերվել
  Բեյրութում  անկարգությունների  ընթացքում  տուժածների թիվը  130-ի  է հասել
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը
Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել 
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից
Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
. Ում մտքով կանցներ, որ տասնամեակներ անց, կհորինվի ,,ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ,, փքուն մի անանուն ՊԱՇՏՈՆ
Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ամենալավ դաշնակիցը
Չգիտենք, թե ՀՀ ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան
Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին...
«Ալրաղացի Լյովիկ»-ի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Եկեք միասին ճակատ կազմենք ու միասնաբար պայքարենք նիկոլա-սինանյանական ազգադավ այդ ծրագրի դեմ
Գյումրու ռեստորանում 40-ից ավելի մարդու թունավորման գործը դատարանում է
Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. Ստեփան Դանիելյան
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհետ կորել
Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս
Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին․ «Մեդիա պաշտպան»
Ավելին
Ավելին