f

Անկախ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների երկրորդ խմբին


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում հայ գործընկերներին օգնելու նպատակով Հայաստան ժամանած ֆրանսիացի բուժաշխատողների երկրորդ խմբին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է ֆրանսիացի բժիշկներին, որոնց թվում են նաև մեր հայրենակիցներ Լորան Փափազյանը և Հայկ Վարդանյանը: «Գնահատելի է, որ եկել եք օգնելու և աջակցելու ձեր հայաստանցի գործընկերներին ու մեր ժողովրդին: Հայաստանի նախագահն ու կառավարությունը մեծապես գնահատում են այն, ինչ դուք հիմա անում եք,-ընդգծել է նախագահը: -Ֆրանսիայում համավարակի հաղթահարման ծանրաբեռնված աշխատանքից հետո ձեր կողմից իսկապես համարձակ քայլ է գալ Հայաստան, որտեղ համավարակը շարունակվում է, ձեզ ռիսկի ենթարկել և օգնության ձեռք մեկնել»:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նույնպես շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ բարեկամ Հայաստան այցելելու համար՝ նշելով, որ նրանք այս ընթացքում լինելու են Ֆրանսիայի դեսպանները Հայաստանի բուժհաստատություններում:

Նախագահ Սարգսյանը դեսպան Լաքոտին խնդրել է իր շնորհակալությունը փոխանցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և Ֆրանսիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ դժվարին պահին մեր երկրին աջակցելու համար:

Ֆրանսիացի բուժաշխատողները նշել են, որ պատրաստակամությամբ են օգնում հայաստանցի գործընկերներին, ովքեր համավարակի այս օրերին հսկայական ու առանձնահատուկ աշխատանք են իրականացնում:

Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը ֆրանսիացի բուժաշխատողներին առաջարկել է համավարակից հետո կրկին այցելել Հայաստան, ինչպես նաև շարունակել մասնագիտական փորձի փոխանակումն ու կապերի հաստատումը հայ գործընկերների հետ, փորձի փոխանակում իրականացնել նաև ուսանողների միջև՝ պահպանելով ու սերունդներին փոխանցելով բարեկամական ու եղբայրական հարաբերությունների ավանդույթները:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին