1. Բնիկ բառն իրոք տեղին չի, բայց մտահոգությունը լրիվ կիսում եմ:
2. Իշխանությունները ժամանակին բարբաջում էին տուգանքներից ու բարձր հարկերից, իսկ հիմա մարդկանց տուգանելուց ու գրպանները դատարկելուց օրգազմ են ապրում:
3. Հայի համար Հայաստանում ապրելը պիտի թանկ չլինի և վերջ:
4.Էս փոքրիկ հողակտորը 30 տարի ա կառավարում են կորպորատիվ գաղափարաբանությամբ: Հա ու ոչինչ չի փոխվել էս ապիկարների իշխանության գալուց հետո:
5. Խնդիրն ավելի ա ընդգծվում էս սոցիալ-տնտեսական կոլապսի պայմաններում, երբ մարդիկ ամենօրյա ռեժիմով ունեզրկվում են ու պիտի հոգով տականք, իսկ բնույթով դիլետանտ լինես, որ էտ պայմաններում նման մեսիջներ ուղարկես հանրությանը:
6. Ավելին, էս բորենիներին մանդատ տալուց ժողովուրդը <<քաղաքացիական պայմանագիր>> էր կնքել հետները, որ իրանց կյանքը պիտի լավացնեն, ոչ թե կաշիները քերթեն:
7. Էսքան ծավալվել էլ չարժեր, քանի որ էս պատահականների իշխանությունից տրամաբանական բան ակնկալելն անօգուտ զբաղմունք ա:
8. Կոֆես սառեց, ես գնացի:
Հ.Գ. Հա ու էտ բնիկներին փոխանցեք, որ մեկ-մեկ էլ փողի հետ չկապված խնդիրների վերաբերյալ էլ ծպտուն հանեն: