f

Անկախ

Երևանյան տուն-ինտերնատներում կորոնավիրուսով վարակված տարեցներից հիվանդանոցում բուժվում է միայն մեկը


Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներում բնակվող և կորոնավիրուսով վարակված տարեցներից հիվանդանոցային բուժում է ստանում միայն մեկ հոգի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

«Նորքի տուն-ինտերնատից միայն մեկ հոգի է դեռ հիվանդանոցային բուժում ստանում, մյուսներն արդեն վերադարձել են հաստատություն: Իրեն լավ է զգում, պարզապես մենք ծայրահեղ ուշադիր ենք, որպեսզի նրանք լրիվ ապաքինված լինեն վերադառնալիս, որովհետև դա նաև մյուսների առողջության խնդիրն է: Տուն-ինտերնատում վարակի նոր բռնկումներ չկան»,- ասաց Մարտիրոսյանը:

Նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ վերջին տվյալներով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված 129 տարեց քաղաքացի կա, սակայն նրանցից որևէ մեկը հիվանդանոցային բուժման կարիք չունի:

«Խնամյալներից վերջին տվյալներով թեստի դրական արդյունքով ունենք 129 հոգի, որոնցից մի մասը, որոնք ասիմպտոմ են, մնացել են հաստատությունում, մի քանի հոգու, որոնց ջերմությունը մի փոքր բարձրացել է, լրիվ ապահով լինելու համար տեղափոխել ենք Աղավնաձորի մեր հաստատություն, որը Նորքի տուն-ինտերնատի մասնաճյուղն է ու կառավարության որոշման համաձայն՝ այնտեղ բնակվում են կորոնավիրուսով վարակված, բայց հիվանդանոցային խնամքի կարիք չունեցող տարեց քաղաքացիները: Երևանի թիվ 1 տուն-ինտերնատից հոսպիտալացված քաղաքացիներ չունենք»,- նշեց Սոնա Մարտիրոսյանը:

Մայիսին հայտնի էր դարձել, որ Նորքի տուն­-ինտերնատում բնակվող ավելի քան 40 ավագ սերնդի ներկայացուցչի, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն, իսկ հունիսի 25-ին կորոնավիրուսի բռնկում էր արձանագրվել նաև Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում:

Նորքի տուն ինտերնատ նոր կորոնավիրուս

ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ավելին
Ավելին