f

Անկախ

Տիգրան Ավինյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել. Մեդիա պաշտպան


Մեդիա պաշտպան նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

2020 թ-ի հունիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 276 հոդված, որոնցից 36-ը եղել է բացասական, 240-ը՝ չեզոք։
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն, անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ասել է․ «Եւ դա նա անում է բոլորի նկատմամբ, երբ Նիկոլ Փաշինյանի ժամանակին շատ մոտիկ ընկեր Սարհատ Պետրոսյանը դուրս է գալիս աշխատանքից եւ իրեն իրավունք է վերապահում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին երկու խոսք ասի, հաջորդ օրը 6-րդ վարչությունը նրա տուն խուզարկության է գնում, դա անթաքույց սուլթանի գործելաոճ է: Երբ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը իրեն իրավունք է վերապահում, ասելու, որ ՀՀ-ի քաղավիացիան խայտառակ վիճակում է, նրան կանչում են ԱԱԾ: Նա իրականության մեջ է, իսկ իրականության մեջ չէ քաղաքական ուժերը եւ հայ ժողովրդի փոքրամասնությունը: հայաստանը քաղաքական հետապնդումներով դարձել է Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի երազած երկիրը, մենք բոլորս, հայ ժողովուրդը դարձել է այդ ընտանիքի հպատակը: ՀՀ-ն չպետք է լինի մի ընտանիքի սեփականությունը, իսկ դրա համար պետք է պայքարել հանուն ՀՀ-ի»։
«Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարություններին, թե դրական փոփոխություններ են եղել ծրագրում, կստեղծեն զբոսաշրջային միջավայր, 2-4 հարկանի պատմական շենքեր, ասել է. «Եթե Տիգրան Ավինյանն առաջարկում է սրճարաններ լինեն կամ հուշանվերների խանութներ, ո՞րն է այստեղ հանրային շահը»:
Մամուլը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրադարձություններին, գրում է․ «Ծառուկյանի տուն ԱԱԾ-ի մտնելը, նրան հարցաքննության կանչելը, ԱԺ պատգամավորների վրա բիրտ ուժ կիրառելը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործողություններ էին: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ծառուկյանը հայտարարություն հնչեցրեց կառավարության կազմը փոխելու անհրաժեշտության մասին: Դրան զուգահեռ, ԲՀԿ-ն «հաշվետվություն» է պահանջում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանից՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված ֆինանսական հոսքերի ու ծախսերի հետ: Իսկ սա վարչապետի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ամենախոցելի տեղերից է. այստեղ շատ մութ հարցեր ու խութեր կան»:
Մամուլը գրում է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները չեն վերականգնվում․ կառավարական աղբյուրների փոխանցմամբ, գրեթե վերջնական որոշված է, որ Ավինյանը պետք է հեռանա՝ հարմար պահի են սպասում։ Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի վերջերին, երբ համավարակի տեմպը զգալիորեն թուլացած կլինի։ Քննարկվում է նրան փոխարինողի հարցը։

Մեդիա պաշտպան Տիգրան Ավինյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին