f

Անկախ

«Ժողովուրդ». Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նշենք, որ հունիսի 12-ին «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՔԾ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու (ՀՀ քր. օր. 278 հոդված), ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով: Ու այս առիթով արդեն նյութեր են նախապատրաստվում:

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այս դիմումը կապ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ վերջին մեկ ամսվա հայտարարությունների հետ»:

 

 

Նկատենք, որ առողջապահության պատասխանատուների իրականացրած քայլերը կորոնավիրուսի դեմ պայքարի եւ բուժման գործընթացում սկսվել է հետաքննության առարկա դառնալ նաեւ Ֆրանսիայում:

Մասնավորապես, Փարիզի դատախազությունը դեռեւս հունիսի 9-ին սկսել էր հետաքննել երկրի իշխանությունների կողմից իրականացված գործողությունները կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում։ Հետաքննությամբ կորոշվի, թե արդյոք իշխանությունների կողմից որեւէ քրեական հանցագործություն կատարվել է, թե ոչ։

Ուշագրավ է, որ Ֆրանսիայի պարագայում դատախազություն էր հանձնվել 62 բողոք՝ կապված պետական մարմինների, այդ թվում՝ նախարարությունների, տեղական մարմինների եւ ծերանոցների կողմից ճգնաժամի կարգավորման հետ։ Իտալիայում եւս նմանատիպ գործընթաց է գնում:

Իսկ, ահա, Հայաստանում եւս փորձ է արվում հասկանալ, թե որքանով են իշխանությունների եւ հատկապես Առողջապահության նախարարության քայլերն եղել հիմնավոր, եւ արդյոք չեն եղել պաշտոնական դիրքը չարաշահելու կամ տեղեկատվություն թաքցնելու, աղավաղելու դեպքեր: Սակայն դիմումի հեղինակ Արթուր Ղազինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում թերահավատորեն մոտեցավ քրեական գործ հարուցելու հեռանկարին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արթուր Ղազինյան Դատախազություն նոր կորոնավիրուս

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին