f

Անկախ

ՍԴ դատավորների լիազորությունների դադարման համար նախ պետք էր ՍԴ-ի մասին օրենքի փոփոխություն․սա մատնում է այսօրվա կառավարման որակի մանկապարտեզային լրջությունը․ Է․Վարդանյան


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն անդրադարձել է ԱԺ-ում ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծին։ Նա մասնավորապես գրել է․

«Ազգային Ժողովի արտահերթ նիստում իշխանությունները կփորձեն ուղղել այն սխալները, որոնք թույլ տվեցին նախորդ շաբաթ՝ Սահմանադրության պահանջների ակնհայտ խախտմամբ փոփոխություններ կատարելու ժամանակ։

Սրանով իշխանությունն արձանագրում է երկրում ստեղծված իրավիճակի անլրջությունը, կառավարման փնթիությունը։

Նախ Սահմանադրության խախտմամբ անում են վիճարկելի փոփոխություններ, այնուհետև նախագահին, նրա լուռ համաձայնությամբ և աջակցությամբ զրկում են փոփոխությունները ստորագրելու իրավազորությունից, իսկ հետո պարզվում է, որ ՍԴ փոփոխությունները չեն կարող գործել, քանի որ չեն արվել ՍԴ մասին օրենքի փոփոխություններ։ Հենց այնպես, ի միջի այլոց, իշխանությունները ԱԺ նախագահի շուրթերով հրապարակայնացնում է, որ այս սխեմաները իրենց հուշել է գործող նախագահ Արմեն Սարգսյանը։ Սա պատահականություն չէր, ոչ էլ բարոյական հարթություն։ Սա լավ հաշվարկված, միտումնավոր քայլ էր՝ միասին կատարած հանցագործության փիլիսոփայության շրջանակներում։ Վաղը, երբ կքննվի սահմանադրական կարգի տապալման այս գործը սույն հայտարարությունը կարող է դառնալ իրեղեն ապացույց։

Սրան զուգահեռ, վարչապետը մեկ երեկոյի ընթացքում Սահմանադրական Դատարանի վերաբերյալ իրար հետևից երեք գրառում է անում՝ ազդարարում է ժամը 00։01 ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցումը, շնորհավորում է ՍԴ նախագահի պաշտոնակատարին։ ԱԺ նախագահը ընդունում է նույն դատավորին դաձյալ շնորհավորում որպես ՍԴ նախագահի պաշտոնակատար։

Իսկ այսօր ԱԺ արտահերթ նիստ հրավիրելով փաստում են, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէր, և որ ՍԴ դատավորների լիազորությունների դադարման համար անհրաժեշտ էր Սահմանադրական Դատարանի մասին սահմանադրական օրենքի փոփոխություններ։

Սա մատնում է այսօրվա կառավարման որակի մանկապարտեզային լրջությունը, որտեղ վարչապետն ու Աժ նախագահը կենցաղային պատկերացումներով են առաջնորդվում իրենց քայլերում։

Սա իրականում վարչապետի իրավաբանական թիմի ձախողումն է, և նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մինչև վերջ պատրաստ են ոտնահարել Սահմանադրությունը, օրենքները, իրավական համակարգը։ Վաղը այս նույն իրավաբանների թիմից ընտրելու են ՍԴ դատավորներ։ Չկա՞ր նրանց մեջ մեկը՝ ով կզուշացներ, որ Սահմանադրության, ինչպես նաև միջազգային պայմանագրերի ոչ բոլոր դրույթներն ունեն անմիջական գործողություն։ Որ եթե 2005թ. Սահմանադրության 6-րդ հոդվածում խոսվում էր Սահմանադրության անմիջական գործողության մասին, 2015թ. Սահմանադրության մեջ այդ կետը հանված է: Միայն 3-րդ հոդվածի 3-րդ մասն է խոսում այն մասին, որ «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:» Մնացած բոլոր դեպքերում, Սահմանադրությունը պետք է կոնկրետացվի օրենքներում: Իսկ այս դեպքում` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում։

Չկա՞ր մի իրավաբան, որը ԱԺ նախագահին մատնացույց կաներ այս ամենը մինչ ԱԺ նախագահի և ՍԴ դատավորի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն տարածելը։

Իհարկե, հասկանալի է, որ Սահմանադրական Դատարանը իմքայլականների համար դարձել էր «իդեա ֆիքս»։ Այնքան, որ ըստ տարածված լուրերի ԱԺ արտահերթ նիստին բերման էին ենթարկել կորոնավիրուսով վարակված պատգամավորներին։ Այս հարցը, վստահաբար պետք է դառնա քննության առարկա։

Այսօր էլ, կորոնավիրուսով վարակված այսքան հիվանդ ունեցող ԱԺ-ում նիստ հրավիրելը, մեղմ ասած, արկածախնդրություն է։

Մեր իշխանությունների յուրաքանչյուր հաջորդ քայլ ցույց է տալիս, որ այն չունի լրջության նվազագույն աստիճան։ Յուրաքանչյուր հաջորդ որոշում պատահական իշխանության պատահական որոշում է, որին արդեն նույնքան անլուրջ էլ վերաբերում է հանրությունը։ Սա է Հայաստանի օբյեկտիվ վիճակը»։

Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին