f

Անկախ

Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել. Մեդիա պաշտպան


Մեդիա պաշտպան նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

2020թ-ի հունիսի 10-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 205 հոդված, որոնցից 84-ը եղել է բացասական, 121-ը՝ չեզոք։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել: Առհասարակ իշխանության ներկայացուցիչների մասին դրական հոդվածների քանակը նվազել է։
Լրատվամիջոցները հետաքրքրվել են Արայիկ Հարությունյանի արտագնա այցերով. «Ի՞նչ նպատակով է ՀՀ կրթության և գիտության նախարարը 2018 թվականի հուլիսի 11-13-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղվել և մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, երբ հայտնի է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի ունեցել կրթական բաղադրիչ։ Կամ՝ ի՞նչ տրամաբանությամբ է վարչապետը նրան ընդգրկել ՀՀ կառավարական պատվիրակության կազմում, ո՞րն է եղել Արայիկ Հարությունյանի սեփական կրթական օրակարգը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։Պարզորոշ է՝ գործ ունենք հերթական տուրիստական այցի հետ»։
Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անտեսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կառավարության որոշումը. «Գյումրիում մականախաղի դաշտ կառուցելու խոչնդոտի հետ կապված «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ն առաջարկով դիմել էր վարչապետին կառավարության որոշմամբ խնդիրը լուծելու համար: Ընդառաջելով ՀԿ առաջարկին՝ Կառավարությունը մայիսի 14 -ին որոշում էր կայացրել խնդիրը լուծելու և 10 օրվա ընթացքում անհրաժեշտ գույքը ետ փոխանցելու ներդրողին: Կառավարության որոշմամբ սահմանված վերջնաժամկետից (10 օրից) անցել է ևս 15 օր, բայց ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվում է կատարել կառավարության որոշումը և գույքը չի փոխանցում ներդրողին` պատճառաբանելով, թե նախարարության կողմից ինչ որ հաշվարկների սխալմունք է եղել և ժամանակ են ձգձգում»:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում առկա են ներքին խնդիրներ, և Տիգրան Ավինյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները չեն կարգավորվում: Հրապարակումների համաձայն, Տիգրան Ավինյանը շուտով հեռանալու է իր պաշտոնից, և նրան փոխարիներու է Արայիկ Հարությունյանը։

Մեդիա պաշտպան Արայիկ Հարությունյան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին