f

Անկախ

Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գազի դիմաց՝ Հայաստանի տնտեսությունը. Արկադի Խաչատրյան


Գազի սակագների բարձրացման եւ դրա տնտեսական հետեւանքների մասին

Վերջին ժամանակահատվածում Սահմանադրության փոփոխությունների եւ անշարժ գույքի հարկման նոր համակարգի ներդրման շուրջ քննարկումները կարծես թե աննկատ թողեցին բոլորովին վերջերս գազի սակագների բարձրացման հանգամանքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նոր սակագները հիմնականում ուժի մեջ կմտնեն 2020թ. հուլիսի 19-ից:

Այսպես.

1.ՀՀ ՀԾԿՀ-ը ս.թ. հունիսի 19-ին սահմանեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները:

2.Ըստ այդ որոշման՝ բնակչության, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար բնական գազի սակագները կմնան անփոփոխ (համապատասխանաբար 139 դրամ եւ 100 դրամ՝ մեկ խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)):

3.Սակայն սպառողների մեկ այլ հատվածի (առանձին տնտեսավարողների) համար բնական գազի սակագները կփոխվեն: Մասնավորապես.

ա)գյուղատնտեսության ոլորտում գործող ջերմոցային տնտեսությունների համար (նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը), ինչպես նաեւ վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրողների համար բնական գազի սակագինը կդառնա 224 ԱՄՆ դոլար՝ հազար խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)՝ ներկայումս գործող 212 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ թանկանալով շուրջ 5.7%-ով.

բ)այն տնտեսավարողների (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայանների) համար, որոնք յուրաքանչյուր ամսում սպառում են 10 հազար խմ-ը գերազանցող գազ, սակագինը կդառնա 255.91 ԱՄՆ դոլար՝ հազար խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)՝ ներկայումս գործող 242.1 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ եւս թանկանալով շուրջ 5.7%-ով:

4.Ի՞նչ է այս ամենը նշանակում: Հիշու՞մ եք դեռ անցած տարի, երբ կառավարությանը հարցնում էինք, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գազի դիմաց՝ բնակչությու՞նը, պետությու՞նը, թե՞ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Ահա եւ պատասխանը՝ Հայաստանյան տնտեսությունը՝ վճարելով առանձին տեղական արտադրության ապրանքների ինքնարժեքի բարձրացմամբ, հետեւաբար այդ ապրանքների հնարավոր թանկացմամբ, մրցունակության անկմամբ, արտադրության պոտենցիալ ծավալների եւ արտահանման ներուժի նվազմամբ, ինչպես նաեւ աշխատատեղերի հնարավոր կրճատմամբ:

5.Մենք հաճախ եք խոսում տնտեսության արտահանելի հատվածի մրցունակության բարձրացման եւ զարգացման անհրաժեշտության մասին՝ նախ եւ առաջ նկատի ունենալով նաեւ հենց վերամշակող արդյունաբերությունը՝ պահածոների, խմիչքների, կաթնամթերքի, մսամթերքի արտադրությունը, ջերմոցային տնտեսությունները:

Մեզ անհրաժեշտ է, որ արտահանման կառուցվածքում գերակշռի ոչ թե հանքաարդյունաբերության, այլ ՏՏ եւ վերամշակող արդյունաբերության արտադրանքը: Դրան հասնելու կարեւորագույն ուղիներից է՝ վերամշակող արդյունաբերության արտադրանքի եւ ոչ միայն դրա ինքնարժեքի նվազեցումը եւ մրցունակության բարձրացումը:

Մինչդեռ բնական գազի սակագների բարձրացումը ոչ միայն որեւէ ձեւով չի նպաստում այդ խնդրի լուծմանը, այլ ճիշտ հակառակը:

6.Վերը նշված տնտեսավարողները, ինչպես նաեւ ջերմային էլեկտրակայանները, ցեմենտի գործարանները եւ այլ բազմաթիվ արտադրողներ կարող են հատկապես զգայուն եւ խոցելի լինել, եթե բնական գազի ծախսը ունի զգալի տեսակարար կշիռ ընդհանուր ծախսերի մեջ: Նման դեպքերում գազի սակագնի բարձրացման ազդեցությունը տվյալ արտադրողի մրցունակության վրա կարող է լինել էական:

7.ՀԾԿՀ-ի որոշման արդյունքում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակազմը ենթարկվելու է օպտիմիզացիայի, կրճատվելու է շուրջ 1000 աշխատակից, այդ թվում՝ հսկիչների մոտ կեսը եւ, ինչպես նշել է ընկերության գլխավոր տնօրենը, որոշակի առումով կտուժեն նաեւ ընկերության զարգացման տեմպերը՝ երեւի թե ակնարկելով կապիտալ ծախսերի հնարավոր կրճատման մասին:

8.Առհասարակ, եթե բնական գազի սակագինը բարձրանում է բնակչության համար, այն ունենում է ուղղակի սոցիալական հետեւանքներ, իսկ եթե այն բարձրանում է տնտեսավարողների համար, սոցիալական հետեւանքները կարող են լինել ոչ ուղղակի, սակայն հաճախ շատ ավելի խորը՝ գործազրկության, առանձին ապրանքների գների հնարավոր բարձրացման, առանձին արտադրությունների մրցունակության անկման եւ կրճատումների տեսքով:

9.Ազդեցության իրական ծավալների կոնկրետ թվային ցուցանիշներ ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը իրականացնի գազի սակագների բարձրացման համակողմանի ազդեցության գնահատում՝ ջերմոցային տնտեսությունների, վերամշակող արդյունաբերության, ջերմային էլեկտրակայանների, ցեմենտի գործարանների վրա եւ այլն, մասնավորապես, տվյալ արտադրանքի ինքնարժեքի, գնի, մրցունակության, արտադրության եւ արտահանման պոտենցիալ ծավալների եւ աշխատատեղերի վրա:

Այս ամենն անհրաժեշտ է՝ նշված բացասական ազդեցության մեղմմանը կամ չեզոքացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար:

Առողջ եղեք»:

Արկադի Խաչատրյան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին