f

Անկախ

Մշտական բնակության եկած մոտ 40 ընտանիքների մեքենաները մինչև հիմա ՊԵԿ-ում է, գույքն էլ մեջը. Զարեհ Սինանյան


Այն անձինք, որոնք եկել են Հայաստան մշտական բնակության նպատակով, իրենց գույքը տեղափոխել են Հայաստան, դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, բայց դեռ չեն ստացել, նրանք փաստորեն չե՞ն կարող օգտվել սահմանված արտոնությունից, որը վերաբերում է հենց մշտական բնակության եկողների համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց Սփյուռքի հարցերի հնձնակատար Զարեհ Սինանյանը:

«Ինչպե՞ս են նրանք կարողանալու այս արտոնությունից օգտվել: Իրականում մենք ունենք շատ հայրենակիցներ, որոնք եւ քաղաքացի են, եւ ՀՀ-ում բնակության կարգավիճակ ունեն, բայց հայրենադարձվելու ոչ մի մտադրություն չունեն: Իսկ մարդիկ, որոնք եկել են, իրենց գույքն էլ բերել են, բայց չեն հասցրել 4-6 ամիս տեւող գործընթացով անցնել եւ ստանալ քաղաքացիության կամ կացության կարգավիճակ, փաստորեն մնում են օդի մեջ»,-ասաց Սինանյանը:

Սրան արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Բայց կարող է նրանք այդպես էլ քաղաքացիություն չստանան: Դրա համար լուծումն այն է, որ քաղաքացիության կամ կացության կարգավիճակ ստանալու գործընթացն արագացնել: Մենք չենք կարող ասել, որ եթե մարդը դիմել է կարգավիճակ ստանալու համար, նա պետք է այս արտոնությունից օգտվի»:

Փոշվարչապետ Տիգրան Ավինյանն այլ առաջարկ արեց. «Միգուցե հնարավորություն տրվի, որ այդ միջանկյալ ժամանակահատվածում անձը վճարի, իսկ երբ կստանա կացության կարգավիճակը, վերադարձի մեխանիզմ ապահովենք»:

Սինանյանը նկատեց, որ այսօր մոտ 40 ընտանիքներ կան, որոնց մեծ մասը արդեն Հայաստանում է, իրենց մեքենան մինչեւ հիմա ՊԵԿ-ում է, իսկ գույքն էլ մեքենայի մեջ է,  սպասում են, որ ստանան իրենց մեքենան ու գույքը»:

Ի վերջո որոշվեց, որ այս տեսքով փոփոխություններն ընդունեն, իսկ հետագայում քննարկեն պատկան մարմինների հետ հնարավոր լուծումների հարցը:

ՀՀ Կառավարություն

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին