f

Անկախ

Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ գրեթե չեն դիտարկվել. Մեդիա պաշտպան


Մեդիա պաշտպան նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

2020 թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 708 հոդված, որոնցից 203-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 500-ը՝ չեզոք։
ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ գրեթե չեն դիտարկվել։
Հիմնական քննադատությունները վերաբերում են Քովիդ19-ի դեմ պայքարին։ Ըստ մամուլի` նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը։
Նշվում է, որ տարբեր դեղամիջոցներ դեռ կլինիկական փորձակումներ չեն անցել։ ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ տարբեր դեղամիջոցների փորձարկում է սկսել՝ մասնակցների նախօրոք համաձայնությամբ: Փաստահավաք խումբն այս մասին հայտարարություն է տարածել. «Ապրիլի 28-ին ՀՀ Առողջապահության նախարարի կողմից տրված հրամանի համաձայն Հայաստանում կիրառվում են ԱՀԿ կլինիկական փորձարկումներ անցնող այս դեղամիջոցներն՝ առաջանում են օբյեկտիվ մտահոգություններ։ Վերոնշյալ դեղամիջոցները ՀՀ Առողջապահության նախարարի կողմից ստորագրված հրամանի համաձայն չեն կիրառվել ԱՀԿ կլինիկական փորձարկման շրջանակներում, ապա ի՞նչ հիմքով է Արսեն Թորոսյանը հրահանգել օգտագործել ռիսկային համարվող և արդյունավետության մասով ապացույցներ չունեցող դեղամիջոցներ»:
Արսեն Թորոսյանի տնից դուրս չգալու ու սրճարաններ չայցելելու հայտարարությունից հետո մամուլը գրել է. «Հիմա Արսեն Թորոսյանը մեծ հաշվով ասում է, թե բա մնացեք տանը։ Ա՛յ անփորձ, բայց փորձանք նախարար, «ՄՆԱ ՏԱՆԸ» ակցիան ավարտվել է, հիմա «ԿՐԻՐ ԴԻՄԱԿ» անհասկանալի լոզունգն է շրջանառվում։ Կարո՞ղ է ոտքի տեղ են բացում, նորից կարանտին անելու համար։ Մի կարանտին ձախողեցին, անիմաստ տեղաշարժի թուղթ գրել տվեցին, մարդկանց տեղաշարժը չսահմանափակեցին, հիմա էլ թե բա «ՄՆԱ ՏԱՆԸ»։
Անդրադառնալով այս հայտարարությանը` քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է. «Արսեն Թորոսյանին խորհուրդ կտամ մաթեմատիկական հաշվարկներ անել և բացահայտել, թե որքան քիչ կորոնավիրուսով հիվանդներ և այդ վարակի պատճառով մահացածներ կունենայինք, եթե նա և Նիկոլը ժամանակին կարանտին մտցնեին, չհեգնեին այդ հիվանդությունը և մարդկանց չհամոզեին, որ դա շատ վտանգավոր վարակ չէ…»։

Մեդիա պաշտպան Արսեն Թորոսյան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին