f

Անկախ

Հայաստանը մասնակցել է Արևելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության առցանց գագաթնաժողովին


Հայաստանը մասնակցել է հուլիսի 2-3-ին կայացած Եվրոպական միության Արևելյան
գործընկերության երիտասարդական ներգրավվածության առցանց գագաթնաժողովին:
Միջոցառումը, որին մասնակցում էին 400-500 երիտասարդ առաջնորդներ և
ակտիվիստներ Եվրոպական աշխարհամասի տարբեր անկյուններից և հատկապես
Արևելյան գործընկերության երկրներից, այդ թվում և Հայաստանից, նպատակ ունի
քննարկել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև
երիտասարդության քաղաքականության ոլորտում գործընկերության ընթացքը, խթանել
երիտասարդների և քաղաքականություն մշակողների միջև երկխոսությանը և նպաստել
փորձի փոխանակմանն ու հետագա համագործակցության կայացմանը: Այս քննարկման
առանցքային թեմաներն էին՝ «Երիտասարդների ներգրավվածությունը ԱլԳ-ում.
ներկայի ուսումնասիրումը և ապագայի կողմնորոշումը», «Երիտասարդական
քաղաքականության երկխոսության ապագան Արևելյան գործընկերությունում» և
«Խթանելով երիտասարդության զբաղվածությունը և ձեռներեցությունը»:

Քննարկմանը մասնակցել և ելույթով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Արթուր Մարտիրոսյանը, ԵՄ Հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության
(DG NEAR) արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման տնօրեն
Լոուրենս Մերիդիթը, ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերի հանձնակատար
Օլիվեր Վարհելյին, ԵՄ արևելյան հարևանության հարցերով գլխավոր փոխտնօրեն
Կատարինա Մատերնովան, Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի տնօրենը և այլք, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդության
քաղաքականության ոլորտը համակարգող նախարարությունների ներկայացուցիչներ
(նախարարի տեղակալներ):

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել
նախաձեռնողներին միջոցառման կազմակերպման համար: Իր ելույթում նա խոսել է
ՀՀ-ում երիտասարդների զբաղվածության խնդիրների մասին՝ ներկայացնելով
պետության կողմից ներկայում արդեն իսկ իրականացվող, ինչպես նաև պլանավորման
մեջ գտնվող միջոցառումներն ու ծրագրերը՝ ուղղված ֆորմալ և ոչ ֆորմալ
կրթության միջոցով մասնագիտական կրթության խթանմանը,
կրթություն–աշխատաշուկա կապի ամրապնդմանը, մասնագիտական կողմնորոշմանը ավագ և միջին դպրոցում, ապագայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների
ներդրմանը ՄԿՈՒ հաստատություններում, բուհերում և այլն: Նա մասնավորապես
շեշտել է, որ նոր մոտեցում է ձեռնարկատիրական գործունեության մասին
տեղեկատվության ներառումը ներկայում բարեփոխվող Հանրակրթության պետական
չափորոշիչում: Իր խոսքում Նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է
հայտնել Եվրոպական միությանը Հայաստանին կրթության և երիտասարդության
ոլորտում անհրաժեշտ գործիքակազմով օժանդակության համար:

ՀՀ ԿԳՄՍ

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին