f

Անկախ

Այս օրինագիծը նախագծվել է իրավաբանական տեխնիկայի կոպիտ խախտումներով. Անի Սամսոնյան


Սա մի նախագիծ է, որ նախագծվել է իրավաբանական տեխնիկայի կոպիտ խախտումներով եւ այն ունի հակասահմանադրական բնույթ: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Սահմանադրական այն նորմը, որ կարգավորում է այս հարցը, հիմնական նորմ չէ, անցումային դրույթ է: Այդ դրույթն արդեն իրացվել է: Այն ապահովելու էր 2015 թվականի Սահմանադրությամբ ՍԴ անդամների շարունակականության ապահովումը որպես ՍԴ դատավորներ: Դա արդեն իրացվել է եւ չկա որեւէ իրավաբանական կանոն կամ տրամաբանություն, որ այդ դրույթը հիմա փոփոխության ենթարկվի: Դրա համար մենք ասում ենք, որ սա հակասահմանադրական է: Բացի այդ, դա անձի վիճակը վատթարացնող նորմ է, իսկ դուք գիտեք, որ վատթարացնող նորմերը հետադարձ ուժ չեն կարող ունենալ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանություններն ընտրել են հարցը հանրաքվեի դնելու տարբերակը, Անի Սամսոնյանն ասաց. «Երկու պատճառ կա. նախ ցանկություն կա այն միանգամից դնել հանրաքվեի եւ չուղարկել ՍԴ: Երկրորդ, այս փոփոխությունն ունի նաեւ իրավական հետեւանքներ առ այն, որ սա հակասահմանադրական փոփոխություն է: Ըստ այդմ, մեր գործընկերները որոշել են իրենց ավանդույթի համաձայն, այդ պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա: Իրենք սիրում են անընդհատ ասել՝ ժողովուրդն իմաստուն է, բայց եթե ժողովուրդը ձայն է տվել եւ այս 88 հոգուն բերել է ԱԺ, որ իր փոխարեն ընդունի որոշումներ, բայց այդ 88 հոգին ասում է՝ ժողովուրդ, դու պետք է գնաս ընտրատեղամասեր: Նշանակում է՝ այս 88 հոգին այստեղ անելիք չունի»:

Նա հարց բարձրացրեց, թե արդյոք մեկ նորմի փոփոխության համար պետք է անցկացնել հանրաքվե. «Կարիքը չկա մեկ անձի խնդիրը լուծելու համար մարդկանց ուղարկել ընտրատեղամասեր: Եթե տեսաք հիմնական զեկույցի ամբողջ իմաստը Հրայր Թովմասյանի կենսագրությունն էր, պատմական ակնարկ էր, ոչ մի իրավաբանական հիմնավորում, ոչ մի տրամաբանություն, ոչ մի քաղաքական ասելիք: Սա կարծում եմ՝ խայտառակություն է նման կերպով զեկուցել այս փոփոխությունը»,-ասաց Անի Սամսոնյանը:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության մի քանի տասնյակ պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու Սահմանադրության մեջ փոփոխությունների հարցը: Այն նախատեսում է, որ 2018-ի ապրիլից առաջ ընտրված ՍԴ անդամների լիազորությունները դադարեցվում են: Իշխող ուժը մտադիր է հարցը լուծել հանրաքվեի միջոցով:

Անի Սամսոնյան Լուսավոր Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին