f

Անկախ

60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե ժամանակի ընթացքում սպասված արդյունքը չտա


Հուլիսի 7-ին ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հուլիսի 18-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում իրականացվում է ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Երևանի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունը իջեցվում է 60 կմ/ժ։ Այդ ճանապարհահատվածներն են՝ Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի փողոց և Աշտարակի խճուղի: Թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։
Երթևեկության կազմակերպման փոփոխության նպատակը երթևեկության անվտանգության ապահովումն է կամ առավել բարձր անվտանգության մակարդակ ունենալը, քանի որ, ինչպես ցույց են տալիս 2019 թվականի վիճակագրական տվյալների հիման վրա արված վերլուծությունները, այն ճանապարհներին, որտեղ սահմանված է առավել բարձր արագություն, քան բնակավայրերի համար ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված 60 կմ/ժ-ն է, մասնավորապես՝ Երևանում կան տեղամասեր, որտեղ սահմանված է 70 և 80 կմ/ժ արագություն, ապա այդ հատվածներում բավական բարձր է վթարայնության ցուցանիշը։ Խոսքը վերաբերում է հատկապես զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարներին։ Դրանց նախականխման, առավել ծանր հետևանքների կանխման ու նվազեցման նպատակով է հենց նախատեսվում իրականացնել նշված փոփոխությունը։
2019 թվականի ցուցանիշներով՝ Երևանում տեղի է ունեցել 2172 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 86 և մարմնական վնասվածքներ ստացել 2801 մարդ։ Երևանի համար ծանրության գործակիցը կազմել է 2,9 կամ ավելի պատկերավոր ասած՝ պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածի դեպքում 29 զոհ է եղել։ Ինչ վերաբերում է նշված փողոցներին /Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա և Սարալանջի փողոց, Աշտարակի խճուղի/, ապա 2019 թվականին այս հատվածներում եղել է 227 պատահար։ Արդյունքում՝ զոհվել է 18 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել՝ 318-ը։ Այս հատվածներում ծանրության գործակիցը եղել է 5,3, կամ ավելի պատկերավոր՝ պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածներից եղել է 53 զոհ։
Բացի այդ, Երևանում տեղի ունեցած պատահարների 10,5 %-ը նշված 8 փողոցներում է եղել։ Զոհերի թիվը այդ փողոցներում կազմել է Երևանի տեղի ունեցած պատահարների հետևանքով ընդհանուր զոհերի 20 %-ը։ Այսինքն, այս դեպքում ևս, զոհերի թվի հետ կապված, ունենք կրկնակի ցուցանիշ:
Երևանում կա մոտ 170 քաղաքային նշանակության փողոց, և այդ 8 փողոցները կազմում են ընդհանուր ցանցի 4,7 տոկոսը։ Արդյունքում՝ 4,7 տոկոս հատվածում ունենք 10,5 տոկոս պատահարներ, 20,9 տոկոս զոհեր և 11,3 տոկոս վիրավորներ։ Նման պատկերը ցույց է տալիս, որ այս հատվածներում բավական բարձր է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքի ծանրության աստիճանը։
Եթե ուշադրություն դարձնենք այդ 8 փողոցներին, ապա բոլոր դեպքերում առավել բարձր արագություն տեղամասերին հաջորդում են սովորական բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ արագությունը։ Տեսականորեն ստացվում է, որ բարձր արագությամբ երթևեկելու պարագայում, երբ հանդիպում ես առավել ցածր արագության տեղամասի, պետք է նվազեցնես արագությունը։ Ստացվում է, որ ներկա իրավիճակում ավելի մեծ է խցանումների առաջացման հավանականությունը, քան փոփոխությունից հետո, քանի որ կլինի մեկ արագություն՝ 60 կմ/ժ, և բոլոր հոսքերը միևնույն միջին արագությամբ կընթանան։
Ընդհանրապես, ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխությունը ինքնին ժամանակավոր է, որովհետև տարբեր իրողություններում անընդհատ ենթակա է վերանայման։ Այս փոփոխությունն էլ վկայում է այդ մասին. ժամանակին կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բարձրացվել են սահմանված արագությունները, իսկ ներկա ուսումնասիրությունների արդյունքում վերանայվում են այդ արագությունները և նվազեցվում։ Բնականաբար, նաև այս փոփոխությունը հետագայում կարող է չարդարացվի, և այդ դեպքում պետք է կամ այլ միջոցառում իրականացնել կամ վերադառնալ նախկինին։
Թեմայի շուրջ առավել մանրամասն՝ տեսանյութում։

ՀՀ Ոստիկանություն

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին