ՄԻԵԴ–ն արդեն իսկ որոշում է կայացրել` սահմանադրական փոփոխություններից հետո աշխատանքից ազատված 3 դատավորների և ՍԴ նախագահի ներկայացրած դիմումի առնչությամբ։
ՄԻԵԴ-ը մերժել է Սահմանադրական դատարանի դատավորների և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի` Հայաստանի դեմ դիմումը։ Լուրը հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը` Facebook սոցցանցի իր էջում գրառում կատարելով։