Վերջին օրերին սոցիալական ցանցում շատ է քննարկվում ընդհանուր մահերի մեջ կորոնավիրուց մահերի տոկոսն ու համեմատություններ արվում այլ տարիների հետ: Համեմատություն անելու ու տոկոսներ հաշվելու իրավունք իհարկե ունեն բոլորը, բայց մի քանի թիվ ներկայացնեմ: Համաձայն պաշտոնական տեղեկատվության` կորոնավիրուսից մարտ ամսին մահացել է 3մարդ, ապրիլին` 30, մայիսին` 106, իսկ արդեն հունիսին` 314 մարդ: Մարտ-ամիսներին մահերի թվերը չէին կարող էականորեն բացասաբար ազդել ընդհանուր մահերի թվի վրա: Համեմատելիս պետք է դիտարկել հունիսը, երբ, ցավալիորեն, մեծ թվով մահեր ենք ունեցել: Հիշեցման կարգով ասեմ, որ հուլիսի 9օրերի ընթացքում արդեն իսկ ունենք մոտ 3անգամ ավելի մահեր` 93 քան մարտ-ապրիլ ամիսների ընդհանուրը:
Հ.Գ. Դիմակ կդնենք և կախտահանվենք, բայց միայն դա հարցի լուծում չէ:
Հ.Գ.Գ. Սթրեսը հասնում է պիկին` խելացի և գործուն հաղթահարման մեխանիզմներ են հարկավոր:
Հ.Գ.Գ. 2 Առանց գործիքակազմի ներդրման սթրեսը խորանալու է, իսկ «կորոնայից ոչ մի լուրջ վատ բան էլ չի լինում»-ը ինքնապաշտպանական ռեակցիա է սթրեսի հաղթահարման: