f

Անկախ

Բալային համակարգ․ էությունը և վիճելի կողմերը


Բալային համակարգն արդեն երկու շաբաթ է, ուժի մեջ է։

Եվ մինչ օրինապահ, շատ քիչ խախտումներ թույլ տվող վարորդները դրական են գնահատում ճանապարհային երթևեկության կարգավորման նոր մոտեցումը, վարորդների որոշակի զանգված դժգոհում է օրենսդրական կարգավորումից։ Հայտնի է, որ չորեքշաբթի օրը բալային համակարգից դժգոհ վարորդները բողոքի ակցիա կիրականացնեն կառավարության շենքի դիմաց։

Մարինեն, որ երկու տարվա վարելու փորձ ունի, ասում է, որ ըստ էության դեմ չէ ճանապարհային երթևեկության նոր կարգավորմանը, միայն թե դրական փոփոխություն նկատվի ճանապարհներին։ «Կետեր կան, որ ինձ համար միանշանակ չեն։ Օրինակ՝ կարո՞ղ է ոստիկանը «վարորդի գլխին գործ սարքել»՝ պնդելով, որ իր պահանջով չի կանգնել։ Կետեր կան, որ լրացուցիչ քննարկման կարիք ունեն։ Բայց ընդհանուր առմամբ դեմ չեմ բալայինին»,- ասում է նա և հավելում, որ վարելու երկու տարիների ընթացքում որևէ տուգանք չի ստացել, հույս ունի, որ ապագայում էլ կխուսափի տուգանքներից ՝ լինի դա գումարային, թե բալային։

«Երբեմն, անկախ քո կամքից, իրավիճակներ են ստեղծվում, որ խախտման եզրին ես հայտնվում։ Նախկինում միշտ անհանգստանում էի, որ գուցե տուգանքի մասին ծանուցող նամակ կստանամ։ Հիմա նման իրավիճակներում ավելի զգոն եմ ու նաև ավելի շատ եմ անհանգստանում»,- ասում է նա՝ հավելելով, որ վստահաբար վարորդների մեծ մասն հիմա վարելուց ավելի զգոն է՝ մտքում ունենալով 9 միավորը։

Գոռն ունի վարելու 5 տարվա փորձ։ Ասում է, որ շատ է վարում, հետևաբար միշտ չէ, որ ստացվում է խուսափել խախտումներից։ «Տարվա ընթացքում 1-2, ծայրահեղ դեպքում 3 տուգանք եմ ստանում։ Եթե դա բալերի վերածեմ, տարեկան 2-3 բալով կսահմանափակվեմ»,- ասում է նա։ Գոռը, սակայն, մտահոգություն է հայտնում կայանելու հետ կապված կետի շուրջ։ Ասում է, որ մի կողմից սխալ կայանողները շատ են խանգարում երթևեկությանը, բայց մյուս կողմից էլ Երևանում կայանատեղ գտնելը մեծ խնդիր է։

«Աշխատանքային ժամերին հատկապես Երևանի կենտրոնում ազատ կայանատեղ գտնելը մեծ խնդիր է։ Ուստի, կարծում եմ, տուգանելուն զուգահեռ իշխանությունները պետք է ձեռնամուխ լինեն կայանատեղիներ ստեղծելուն։ Ավելի լավ կլիներ, որ արդեն իսկ այդ հարցում որոշակի ձեռքբերումներ ունենայինք»,- ասում է նա։

Սոցիալական ցանցերում այս օրերին շատ են քննարկումները, թե նոր կարգավորումներով տաքսիստները և առաքիչները զրկվելու են իրենց օրվա ապրուստից։ Քաղաքացիներից շատերը, սակայն հիշեցնում են՝ մյուս մասնագիտությունների տեր մարդիկ այլոց կյանքի և անվտանգության հաշվին չեն ընտանիք պահում, հետևաբար նույնը պետք է վերաբերի և տաքսիստներին ու առաքիչներին։

Իսկ մասնագիտական խմբերում քննարկումներում նաև նշվում է, որ տաքսիստները, ենթադրվում է, որ ավելի պրոֆեսիոնալ են, հետևաբար կապ չունի, թե քանի ժամ են նրանք օրական վարում․արդարացի է, որ նրանք ևս մյուսների պես ունեն 9 բալ։

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր, Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ հայկական իրականությունում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում գումարային տուգանքները ազդեցություն չեն ունենում, հետևաբար այս օրինագիծը սպասված էր։

«Կան մարդիկ, ովքեր տարեկան 200-400 խախտում են անում, և տուգանքը պարտաճանաչ վճարելուց հետո էլի վարում էին, և դա իրենց ձեռնտու էր։ Բացի այդ, մարդկանց մի խումբ էլ կա, որ 1000-ավոր խախտումներ է անում, բայց համարվում է սնանկ և որևէ պատասխանատվության չի ենթարկվում։ Հենց այս պայմանները երթևեկության ոլորտում ստեղծում էին անպատժելիության զգացում։ Ընդ որում, խախտումների մեծ մասը գիտակցաբար էր արվում»,- ասում է Ղահրամանյանը։

Նրա խոսքով՝ վարորդների շուրջ 80 տոկոսը տարեկան 3-5 խախտում է անում, հետևաբար նրանք վարորդական իրավունքից չեն զրկվի։ «Ընդհանուր առմամբ վարորդների մեծամասնությունը կարգապահ է։ Վարորդների միայն 10 տոկոսն է, որ տարեկան մինչև 50, մի փոքր հատվածը՝ մինչև 100 խախտում է անում և մոտ 1 տոկոսը՝ անհաշվելի խախտում կարող է անել»,- ասումէ Ղահրամանյանը։

Նախկին փոխոստիկանապես Հովհաննես Քոչարյանի կարծիքով՝ օրենքի վերջնական տարբերակումկան փոփոխություններ, որոնց իմաստն անհասկանալի է, սակայն օրենսդրական փոփոխությունն անհրաժեշտություն է։ «Օրենսդրականնոր լուծումների հիմնական նպատակը մեր քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանությունն է։ Պիտի դժբախտությունը մտնի մեր տուն, նոր օրե՞նք պահանջենք»,- ասում է նա։

«Անթույլատրելի է այս օրենքի քաղաքականացումը, սա անվտանգային փաստաթուղթ է: Ժամանակ է պետք պետական մարմիններին հանգիստ պայմաններում իրականացնեն օրենքի կիրառման մոնիթորինգը, հասկանան թերություներն ու առավելությունները, անհրաժեշտութան դեպքում առաջարկեն օրենսդրական շտկումներ: Իհարկե, ճանապարների որակը բարձրացնելու պահանջը պետք է մնա օրակարգում, բայց բալային ռեֆորմին զուգահեռ: Բալային համակարգը ունի թերություններ ամբողջ աշխարհում, բայց նրա կանխարգելիչ պոտենցիալը շատ մեծ է ու բարեփոխման կուլմինացիան չպետք է համարվի օրենքի ընդունումը»,- ասում է Քոչարյանը։

«Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանի կարծիքով՝ օրենքի ընդունումը վաղաժամ է, քանի որ երթևեկության ներկա պայմաններում վարորդները հաճախ կարող են ծուղակում հայտնվել և միավորներ կորցնել։ Միևնույն ժամանակ, Հովհաննիսյանն ասում է, որ դեմ չէ, որ որոշ խախտումների պարագայում ավելի խիստ պատիժներ սահմանվեն, օրինակ՝ խմած ղեկին նստած վարորդները միանգամից զրկվեն վարորդական իրավունքից, ոչ թե միավորներ կորցնեն։

«Երբ դու տալիս ես պայման պատշաճ երթևակության համար, հետո պահանջում ու պատժում ես շատ ավելի խիստ, դա լինում է արդարացի, բայց ոչ թե հիմա, ոչ թե այս պարագայում, երբ երթևեկության համար նորմալ պայմաններ չկան։ Սա արդար չի, սա իրավաչափ չէ»,- ասում է նա։

Մոտեցումները տարբեր են։ Իսկ նոր կարգավորման արդյունավետությունը հասկանալու համար, մասնագետների խոսքով, ժամանակ է հարկավոր։

Նոր կարգավորմամբ ՃԵ 100 խախտումներից 25-ի պարագայում կիրառվելու է բալային համակարգը․ այսինքն վարորդը այդ խախտումների համար զրկվելու է որոշակի բալերից։ Տարվա սկզբին բոլոր վարորդներն ունեն 9 բալ։ Եթե վարորդը տարվա ընթացքում սպառի իրեն հատկացված 9 բալերը, նրա վարորդական իրավունքը 6 ամսով կկասեցվի։ Սակայն, իրենց վարորդական գիտելիքների վրա վստահ անձինք, եթե ունեն 3 և քիչ միավոր, կարող են վարորդական իրավունքի համար նախատեսված տեսական քննությունը հանձնել և ևս լրացուցիչ 2 միավոր ձեռք բերել։ Վարորդական իրավունքի կասեցման պարագայում քաղաքացին կարող է ժամկետի կեսին, այսինքն 3 ամիս անց, քննություն հանձնել և վերականգնել վարելու իրավունքը։ Հակառակ պարագայում կասեցման ժամկետը լրանալուց հետո վարորդական իրավունքը ավտոմատ կերպով վերականգնվում է։

Իսկ որո՞նք են վարորդներին միավորներ արժեցող խախտումները։ Ըստ ոստիկանության՝ ընտրվել են այն խախտումները, որոնց պատճառով հաճախ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվում, ինչպես նաև խցանումներ են առաջանում ճանապարհներին։

Այսպիսով՝ ոչ սթափ վիճակում վարելու և արագությունմը 51-80 կմ ժամ գերազանցելու պարագայում վարորդը կզրկվի 4 միավորից և կտուգանվի 29000 դրամով։Համարանիշն ուրիշին տալու, հանդիպակաց դուրս գալու, արագությունը 31-50 կմ/ժամ գերազանցելու, միակողմանի երթևեկությամբ փողոցում հակառակ ուղղությամբ վարելու պարագայում վարորդը կզրկվի 3 միավորից և կտուգանվի 20-25 000 դրամով։ Համարանիշը մասամբ կամ ամբողջությամբ փակելու, լուսացույցիկամ կարգավորողի արգելող նշաններին չենթարկվելու, բաժանարար գոտին հատելու, արագությունը 11-30 կմ/ժամ արագությամբ գերազանցելու և վթարային իրադրություն ստեղծող խախտում թույլ տալու պարագայում վարորդները կզրկվեն 2 միավորից և կտուգանվեն 20-25 հազար դրամով։

Ղեկին ծխելու պարագայում, հետիոտնային անցման վրա մեքենան կանգնեցնելու, առանց ամրագոտի և սաղավարտ երթևեկելու, հոծ գիծը հատելու,հեռախոսով խոսելու, խաչմերուկի անցման կանոնները խախտելու, հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելու, տեղից շարժվելու, մանևրելու և հետընթաց վարման կանոնները խախտելու պարագայում վարորդը կզրկվի 1 միավորից և կտուգանվի 5-20 հազար դրամով։

Սխալ կայանման, մաշված համարանիշների և կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար վարորդների կկորցնեն կես միավոր և կտուգանվեն 5-20 հազար դրամով։

Իսկ ահա ոչ սթափ վիճակում տաքսի կամ երթուղային վարող վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից 6 ամսով, թմրանյութի և հոգեմետ դեղերի ազդեցության ներքո վարողները՝ 2 տարով, սթափության ստուգումից խուսափողները՝ նույնպես 2 տարով, արագությունը 81 կմ/ժամից ավել գերազանցողները՝ 1 տարով, ոստիկանի պահանջով չկանգնողները՝ 1 տարով և այլն։

Ուշագրավ է, որ բալային համակարգի արդյունքում կասեցված վարորդական վկայականով վարելը ենթադրում է քրեական պատասխանատվություն։

Նշենք, որ մինչև սեպտեմբեր վարորդները բալային համակարգով տուգանվելու են արարքների համար, որոնք հնարավոր է ֆիքսել տեսանկարահանող սարքերով։ Իսկ տեսուչների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորները կկիրառվեն սեպտեմբերից սկսած։

Բալային համակարգ Ճանապարհային ոստիկանություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին