f

Անկախ

Որ էդ փողերը չտանի տաշի-տուշի անի․ Ինչո՞ւ Քլոյանը հարսին գումար չի տվել


Politik.am-ը գրում է.

Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հայտարարել է, մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներով պայմանավորվել են, որ ՄԻԵԴ-ի վճռից հետո կառավարության հատկացրած 30 միլիոն դրամները հավաքելու են ու հետ  վերադարձեն պետությանը, ասում է՝ զզվել ենք էդ քննարկումներից:

«Մարտի 1-ի դեպքերից հետո մենք պետությունից 12 տարի ոչ մի լումա չենք ստացել, իսկ էդ նույն տիկին Մարգարիտան ֆոնդերից է օգտվել, ամեն Նոր տարուն Մարգարիտայի պահանջով զոհվածների ընտանիքները ստանում են օգնություններ, և այդպես ամեն տարի պարտադիր,  իսկ մենք…մեզ  դարձյալ ոչ մի կոպեկ չեն տվել: Հիմա իր ՀԿ ին էդ փողը որտեղի՞ց է գալիս, կարո՞ղ է էդ փողը երկնքից է թափվում, հա՞...

Եթե իրենք պահանջ ունեն, թող իրենց պահանջը ներկայացնեն, ես ո՞վ եմ որ դեմ լինեմ, բայց ինչու՞ են մատնանշում մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին»,-ասում է Սարգիս Քլոյանը՝ ընդգծելով, որ հայցի պահանջ են հանդիսացել սևազգեստ մայրերի կողմից հնչած որակումները՝ մարտի 1-ի իրադարձությունների մասինակիցներին՝ էդ փողոցային կռվողները, մարտի 1-ի խանութ թալանողները և այլն:

Այսօր Սևազգեստ մայրերի դեմ դատական հայցով առաջին նիստն է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Լիզա Գրիգորյան): Հիշեցնենք, զինվոր կորցրած մայրերին դատի են տվել մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները: Որդեկորույս մայրերից նրանք պահանջում են ներողություն խնդրել՝ մարտի 1-ի դեպքերը փողոցային թալան որակելու, իշխանակռիվ  որակելու համար:  

Հիշեցնենք, Կառավարության դեմ ակցիայի ժամանակ սևազգեստ մայրերը համախմբվել ու պահանջում էին, որ եթե կառավարությունը առանձնահատուկ մոտեցումով հատուցում է  Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին և բյուջեից  30-ական միլիոններ է բաշխում զոհերի իրվահաջորդներին, ապա նույն  կերպ  կարող էր առաջնորդվել ծառայության մեջ զոհված զնիվորների ու ոստիկանների ընտանիքներին աջակցության դեպքերում, մինչդեռ  Արցախյան պատերազմում զովածների ընտանիքներին պետությունն աջակցում է 30 հազար դրամով: Եվ ահա վարչապետի այս տարբերակված մոտեցումից դժգոհած  սևազգեստ մայրերը, պարզվում է, իրենց համեմատությամբ վիրավորել են ոմանց, կառավարությանը ներկայացրած պահանջից հետո  նրանց դեմ դատական գործեր են հարուցվել, սևազգեստ մայրերին պատասխանատվության ենթարկելու հայցվով դատարան են դիմել մարտի 1-ի 9 զոհերի իրաահաջորդներ:

Սարգիս Քլոյանը անդրադարձել է նաև իր զոհված որդու՝ Գոռ Քլոյանի  զավակների հետ կառավարության 30 մլն դրամի պատճառով խզված հարաբերություններին,  ասում է՝ հարսին իր հասանելիք 18 մլն դրամը չի փոխանցել, որ չտանի էդ փողերը տաշի-տուշի անի, դրանք Քլոյան պապը ավանդ է ձևակերպել՝ թոռների  ապագայի համար:

Նա ընդգծեց, որ իր հարսը ժամանակին հրաժարվել է Գոռ Քլոյանի իրավահաջորդը լինել՝ քաղաքական պրոցեսերին ներգրավված չլինելու համար:

Նշենք, «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի դեմ դատարան մտած հայցով մարտի 1-ի զոհերի ծնողները պահանջում են պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Ի դեպ, նրանց շահերի պաշտպանությանությամբ ավանդաբար կզբաղվի Տիգրան Եգորյանը:

Սարգիս Քլոյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին