f

Անկախ

Ադրբեջանի այսպես կոչված «փառապանծ» «Յաշման» հետ է շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ. Արծրուն Հովհաննիսյան


Մոտավորապես 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները, որոնց մասին, ի դեպ, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների Տավուշի մարզի «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների, ընդ որում ադրբեջանական մամուլում նշվեց «փառապանծ» «Յաշմա»-ի զորախումբը, 100 զինծառայող, մեծ զինատեսակների, մասնավորապես, հրետանու կրակի աջակցության տակ փորձել են հարձակվել մեր դիրքի ուղղությամբ, բայց մեր տղաների գրագետ եւ հերոսական գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ: Այդ ընթացքում կորցրել են որոշակի տեխնիկա, զրահատեխնիկա եւ այլն: 

Առավոտյան արդեն Ադրբեջանի ԶՈՒ լրատվական ծառայությունն ընդունեց իրենց կորուստները, բայց այս պահի դրությամբ դեռ կոնկրետացված չի, թե քանի մարդու մասին է խոսքը եւ ովքեր են:

Դրանից հետո ադրբեջանական կողմը փորձել է հերթական անգամ տապալվելով մարտի դաշտում, իրենց  վրեժը լուծել խաղաղ բնակչությունից եւ Տավուշի մարզի արդեն թվարկված գյուղերի ուղղությամբ շարունակել են հրետակոծությունը»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյան նաեւ հավելեց, որ առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին նաեւ իբր հյակական զինուժն օգտագործել է ԱԹՍ, որն իբր իրենք խոցել են:

«Պաշտնապես դա հերքվել է, չի հմապատասխանում իրականությանը:

Արդեն մի քանի օր է ՏԻՄ-երի, զորամասերի մոտ հավաքվում են մեր պատրաստակամ հայերնակիցները, հիմնականում նախկին ազատամարտիկներ, նախկին զինվորականներ, բժիշկներ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնում, որ մեկնեն մարտական դիրքեր: Մենք  ասում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա: Զինված ուժերը իրենց  խնդիրը կատարում են»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին