f

Անկախ

Ընտրողին կա՛մ տրվում է ընտրակաշառք, կա՛մ դա կատարելու խոստում. «Արդարություն» կուսակցությունը դիմել է Բակո Սահակյանին


Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արցախում առաջիկա նախագահական ընտրությունների և մասնավորապես փետրվարի 26-ին մեկնարկող քարոզարշավի կապակցությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«2020 թվականի մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններն ունեն բացառիկ պատմական նշանակություն Արցախի հանրապետության միջազգային ճանաչման, պետական ինստիտուտների կայացման, արցախյան հիմնախնդրի լուծման, երկրի զարգացման համար:

Արցախի նախագահի թեկնածուների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է սույն թվականի փետրվարի 26-ին, սակայն որոշ թեկնածուներ արդեն իսկ իրականացնում են քարոզչություն՝ խախտելով Արցախի հանրապետության Ընտրական օրենսգրքով նախատեսված նախընտրական քարոզչություն անցկացման հիմնական սկզբունքները՝ հիմնված ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքի վրա:

Արցախի մի քանի վարչական շրջանների ղեկավարներ արդեն իսկ հանձնարարականեր են տվել իրենց ենթականերին, գյուղապետերին՝ նախագահի թեկնածուներից մեկի օգտին քարոզչություն իրականացնելու առնչությամբ՝ օգտագործելով վարչական ռեսուրսներն ու լծակները: Փաստացիորեն, իշխանությունների թողտվությամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն ապօրինաբար փորձում են ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Մասսայական բնույթ է կրում նաև բարեգործության պատրվակով քաղաքացիներին ինչ-ինչ խոստումներ տալը՝ նաև մասամբ դրանք իրագործելը: Փաստացիորեն, ընտրողներին կա՛մ տրվում է ընտրակաշառք, կա՛մ դա կատարելու խոստում՝ դրանով իսկ փորձելով վաղօրոք ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը դիմում է Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին, որպեսզի վերջինս ամբողջությամբ կիրարկի ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացման երաշխավորի իր սահմանադրական պարտավորությունը:

Իրավապահ մարմինների կողմից ժամ առաջ պետք է իրականացվեն գործողություններ, որով կկանխարգելվեն վարչական ռեսուրսի և լծակների օգտագործմամբ որևէ թեկնածուի օգտին իրականացվող ապօրինի աշխատանքները:

Այս համատեքստում հետաքրքիր է, որ ս.թ. փետրվարի 5-ին աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպում է տեղի ունեցել նաև Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի, Ոստիկանապետ Լևոն Մնացականյանի, ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հետ։ Ըստ հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների կազմակերպչական աշխատանքները և կատարողականները, ինչը, մեր դիտարկմամբ, բացահայտ միջամտություն է Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների գործընթացին։ Կարծում ենք, որ այդ հանդիպմանը անհրաժեշտ էր քննարկել հասարակությանը հուզող, անարդարություններով մարդկանց «ձայները գնելու» իրողությունները և դրանց կանխարգելելուն ուղղված գործողությունները: Ուստի, անհասկանալի է այդ ձևական կամ կանխակալ հանդիպումների իմաստը:

Լիահույս ենք, որ հենց վաղը մենք ականատես կլինենք մեր բարձրացրած հարցերի առնչությամբ Նախագահի կողմից գործուն միջամտությանը: Հակառակ պարագայում, չի բացառվում, որ համապետական ընտրություններում մասնակից այլ քաղաքական թիմերի կողմից կատարվեն համապատասխան կանխարգելիչ քայլեր՝ ապօրինությունները բացառելու նպատակով:

Արցախի ներկա իշխանությունների, քաղաքացիների և համայն հայության համատեղ ջանքերով պետք է բացառվեն ապօրինության բոլոր դրսևորումները, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի անցանկալի սրման»:

 

Արցախի «Արդարություն» կուսակցություն նախագահական ընտրություններ հայտարարություն Բակո Սահակյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին