f

Անկախ

Ծնունդները նվազում են․ ինչո՞ւ են իշխանությունները «մոռացել» 5 մլն-անոց խրոխտ խոստումը. Արա Գալոյան


Տնտեսագետ Արա Գալոյանը գրում է.

Հասարակական հետաքրքրությունը ժողովրդագրության նկատմամբ բացատրելի է: Կորոնավիրուսի պատճառով բոլորին մահվան դեպքերի համեմատականի վերլուծությունն է հետաքրքրում: Ժողովրդագրական, հասարակական առողջապահության մասնագիտական վերլուծություն: Նման վերլուծություններ հավանաբար կհայտնվեն որոշ ժամանակ անց: Հիմա փոխարենը կան ժողովրդագրական չոր փաստ-թվեր: Թվեր, որոնք ավելի շատ հարցեր են ծնում, քան պատասխաններ: Օրինակ այն, որ 2020թ․ հունվար-մայիս ամիսներին (համավարակի ու արտակարգ դրության պարագային) գրանցված մահերի քանակը (11 547 դեպք) ավելի պակաս է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում (11 795): Բայց միաժամանակ այս տարվա մահացածների քանակն ավելին է, քան 2018-ի հունվար-մայիսին (11316 դեպք):

Ակնհայտ է, որ այս թվերն ինքնին պատասխան չեն: Բայց սրանք ժողովրդագրական միակ թվերը չեն, որ բացատրություն-պատասխանի չեն արժանանում:

Հասարակական ուշադրության չի արժանանում այն, որ երկրի մշտական բնակչության անկումը չի կանխվում: 2019թ․ հունվարի 1-ին մշտական բնակչության քանակը 2 մլն 963 հազար 200 մարդ էր: Այս տարվա հունվարի 1-ին այդ թիվը նվազել էր՝ 2 մլն 959 հազար 200 էր: Հնարավոր է՝ սա ինչ-որ բացատրություն ունենար, եթե երկրի մշտական բնակչության քանակի կրճատումը չշարունակվեր համավարակային 2020թ․-ին:

Ժողովրդագրական «ավանդության» համաձայն մեզ՝ մշտական բնակիչներիս, հաշվում են նաև ապրիլի 1-ի դրությամբ: Իսկ այդ օրը մեր քանակը 2 մլն 956 հազար 200 էր: Շարունակում ենք պակասել: Բայց շատ ավելի կարևոր է բնական հավելաճի ցուցանիշի անկման փաստը: Բնական հավելաճը երկրում գրանցված ծնունդների ու մահերի քանակի տարբերությունն է: Եթե ծնունդների քանակը գերազանցում է, ուրեմն երկիրը բնական հավելաճի ունի: 2017թ․ ծնունդների քանակը 33 հազար 700 էր: 2018-ին այն նվազեց՝ դառնալով 36 հազար 574: Անկումը 2019-ին էլ չկանխվեց՝ գրանցվեց 36 հազար 131 ծնունդ:

Ծնվածների քանակի նվազումը, բնականաբար, բացասական ազդեցություն թողեց ժողովրդագրության շատ տվյալների վրա: Բնական հավելաճը 2017թ․ 10 հազար 543 էր, 2018-ին ավելի փոքր թիվ արձանագրվեց՝ 10 հազար 823: Իսկ անցած տարի բնական հավելաճն առաջին անգամ նվազեց 10 հազարից՝ կազմելով 9 հազար 879: Նախկինում այս փաստը լուրջ քննարկում կծներ: Հիմա պարզապես չնկատելու տրվեց: Իսկ «չնկատելու» հետևանքը բացասական գործընթացների շարունակականությունն է:

2018-ից առաջ իշխանությունները մեզ 4 մլն-անոց Հայաստան էին խոստանում: 2018-ից հետո նորերն ավելի ճոխ էին խոստումների հարցում՝ 5 մլն խոստացան: Խոստումների աճի հետ ամիս-ամիս բնական հավելաճը կրճատվում էր: Իսկ դա իսկապես նկատելի է: 2018թ․ հունվար-մայիս ամիսներին բնական հավելաճը 2 հազար 128 էր: 2019-ին նույն ժամանակաշրջանում 2 հազարանոց ցուցանիշից անկումը նկատելի էր՝ 1 527: Այս տարվա ցուցանիշն ավելի նվազ է՝ 1 347: Որովհետև ամեն ամիս մեր երկրում ավելի քիչ երեխա է ծնվում, քան նախորդ ամսին: Այդ հարաճուն նվազումը կարելի է դիտել տարիների կտրվածքով: Բայց բերենք միայն այս տարվա ժողովրդագրական տվյալները: 2020թ․ հունվարին մեր երկրում ծնվել է 2 567 երեխա, փետրվարին՝ 2 434, մարտին՝ 2 288, ապրիլին՝ 2 156, մայիսին 2 102: Ծնունդների նվազման այս շարքն իսկապես անընդհատ է: Հավանաբար մեր երկրի բնակչության բնական շարժի այս պատճառով են իշխանությունները «մոռացել» 5 մլն-անոց խրոխտ խոստում-ծրագրերը:

Աղբյուրը՝ politeconomy.org

Արա Գալոյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին