f

Անկախ

Պատգամավոր Իվետա Տոնոյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի որոշ կետեր խնդրահարույց է համարում


Ազգային ժողովը հուլիսի 16-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: ԲՀԿ խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը, ով մասնագիտությամբ լրագրող է և երկար տարիներ ղեկավարել է Կենտրոն հեռուստըանկերության լրատվական ծառայությունը, օրենքի որոշ կետեր խնդրահարույց է համարում խոսքի ազատության սահմանափակման, ինչպես նաև՝ հեռարձակողների խմբագրական քաղաքականության մեջ ուղղակի կամ անուղղակի միջամտություն իրականցնելու հարցերով։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը զրուցել է Իվետա Տոնոյանի հետ, խնդրել ներկայացնել, թե որ կետերի մասին է խոսքը․ «Լրատվական թողարկումների շրջանակում մեկ թեմային ընդամենը 25 տոկոսով է անդրադարձ լինելու։ Եթե կան խնդիրներ, որոնք հանրությանը հուզում են, մասնավորապես, թեկուզ այս օրերի սահմանային լարվածության հետ կապված թեման, օրենքում նշվում է, որ արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում այդ սահմանափակումը չի գործում։ Բայց բոլորս էլ գիտենք, որ այս օրերին ռազմական դրություն հայտարարված չէ, բայց լրատվամիջոցներն իրենց թողարկումների մեծամասնությունը հատկացնում են հենց այս թեմային։ Այսինքն՝ օրենքի գործելու պայմաններում 25 տոկոսի սահմանփակումը, եթե լրատվական թողարկումը 30 րոպե է, ստացվում է մոտավորապես 7-7։ 30 րոպե անդրադարձ։ Չեմ կարծում, որ դրա շրջանակում հնարավոր է համապարփակ տեղեկատվություն տրամադրել նույն սահամանային իրավիճակի վերաբերյալ։ Սա խնդրահարույց կետերից մեկն էր։ Դրանից զատ, պետական լիազոր մարմնին տրվում է լիազորություն կարևոր թեմաների ցանկ սահմանելու, որոնց հեռարձակողները պետք է պարտադիր եթերաժամանակ տրամադրեն իրենց լրատվական թողարկումներում։ Ես առիթ ունեցել եմ նշելու, որ ինձ համար աշխարհի ամենապրոֆեսիոնալ, ամենակոմպետենտ լիազոր մարմինը չի կարող հեռարձակողի, կոնկրետ լրատվական քաղաքականություն իրականացնողի փոխարեն որոշել, թե որ թեման է համարվում կարևոր, որովհետև առանձին խմբագրակազմեր իրենք են իրենց լրատվական քաղաքականությունը որոշում։ Շուրջ մեկ տասնյակ լրագրողական, խոսքի ազատության հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններ մատնանշել են, որ անհրաժեշտություն է զգացվում միջազգային փորձաքննության ուղարկելու նախագիծը։ Չեմ ժխտում, որ ոլորտում օրեսդրական կարգավորման անհրաժեշտություն կա, որ կատարվել է բավականին մեծածավալ աշխատանք, սակայն այս հապճեպության ռեժիմը, երկրորդ ընթերցմամբ արտահերթի շրջանակում բերել և առանց հանրային լայն շրջանակների, առանց լրատվամիջոցների, առանց միջազգային էքսպերտիզայի օրենսդրական նախաձեռնություն անցկացնելը հղի է բազմաթիվ վտանգավոր հետևանքներով։ Նույն նախագծի հեղինակները չեն բացառում իրենց մասնավոր զրույցներում, հարցազրույցներում, որ հետագայում օրենքի մեջ փոփոխություններ են իրականացվելու։ Այդ դեպքում, այսպես ափալ թափալության, կիսատ պռատության ռեժիմով նախագիծն անցկացնելու փոխարեն կարելի էր ժամանակ հատկացնել միջազգային փորձաքննություն անցկացնել, ոլորտի մասնագետների դիտարկումները հաշվի առնել և հետո միայն ունենալ ամբողջական ու համապարփակ օրենք, որը տարատեսակ հետևանքներ չէր ուենա, որոնք վստահաբար լիենլու են»։
Հարցին, թե նման հապճեպության նպատակը որն էր, Իվետա Տոնոյանը պատասխանեց․ «Այս տարի ավարտվում են մի շարք հեռուստաընկերությունների եթերի լիցենզիաների ժամկետներն ու նոր լիցենզավորման մրցույթներ են անցկացվելու, կարծում եմ, որ այս գործընթացը շաղկապված է հենց այս պրոցեսների հետ»։
Հարցին՝ հեռուստաընկերությունների փակման վտանգ կա՞, Տոնոյանը պատասխանեց․ «Ես չէի ուզենա հավատալ, որ հնարավոր է նոր հայաստանյան իրականության մեջ նման անհանգստություններ ու մտահոգություններ ունենալ։ Ես կարծում եմ՝ որևէ դեպքում լրատվամիջոցների գործունեությանը և խոսքի ազատությանը որևէ վտանգ չպետք է սպառնա և, լիահույս եմ, որ բոլոր գործընթացները տեղի են ունենալու բացառապես օրինականության և մասնագիտական բարոյականության շրջանակում։ Եթե երբևէ որևէ հեռուստաընկերության հետ կապված լինի նման գործընթաց, որտեղ կտեսնեմ օրինականության շրջանցում կամ անձնական նպատակների հասնելու շահագրգռվածություն, կապ չունի, թե դա որ մարմինների կամ որ քաղաքական ուժի կողմից կիրականացվի , ես սահամանփակված չեմ լինի այդ մասին բարձրաձայնելու, որովհետև թե՛ որպես օրենսդիր և թե՛ որպես մասնագիտությանբ լրագրող, տարբեր առիթներով ասել եմ, որ ինձ համար խոսքի ազատությունը, լրատվամիջոցների գործունեության անկախությունը երբևէ այլընտրանք չպետք է ունենա»։

Մեդիա պաշտպան Իվետա Տոնոյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին