ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանական դիմակի կրումը հայրենասիրություն է հայտարարել։ Այդ մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Շատերն ասում են, որ դիմակ կրելը հայրենասիրություն է, երբ չես կարող սոցիալական հեռավորություն պահպանել: Ինձանից ավելի հայրենասեր չկա, ձեր սիրելի նախագահ », - գրել է Թրամփը՝ գրառմանը կից դիմակով իր լուսանկարը հրապարակելով։
Ինչպես հաղորդվում է, ամերիկացի առաջնորդին ավելի վաղ բազմիցս քննադատության էին ենթարկել այն փաստի համար, որ նա սովորաբար հասարակական միջոցառումներին առանց դիմակի է մասնակցում։
Քաղաքական հակառակորդները պնդում են, որ Թրամփը վատ օրինակ է ծառայում քաղաքացիների համար:
Պետության ղեկավարն ավելի վաղ կասկած էր հայտնել, որ ԱՄՆ-ի բոլոր բնակիչները պետք է դիմակներ կրեն, բայց, ի վերջո, սկսեց անձամբ դիմակով հանրության առջև հայտնվել։