f

Անկախ

Լիբիական հակամարտության խճանկարն ավելի բազմազան է դառնում․դրան միջամտելու իրավասություն է ստացել նաև Եգիպտոսը


Լիբիական հակամարտության խճանկարն ավելի բազմազան է դառնում․դրան միջամտելու իրավասություն է ստացել նաև Եգիպտոսը։

Հուլիսի 20-ին Եգիպտոսի խորհրդարանի փակ, գաղտնի նիստում որոշում է կայացվել արտոնել երկրի ԶՈւ-ին՝ անհրաժեշտության դեպքում միջամտել լիբիական հակամարտությանը․ նման հայցով Կահիրեին էր դիմել հակամարտ կողմերից ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի ղեկավարությունը, որը գործում է Լիբիական ազգային բանակի հետ համատեղ։

Այսպիսով, լիբիական թնջուկին ներգրավված արտաքին դերակատարներն են #Թուրքիան՝ #Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության կողմից, #Ռուսաստանը(ոչ պաշտոնապես՝ ռազմականացված խմբավորումների տեսքով), #Եգիպտոսը(որին կարելի է դիտարկել որպես արաբական հիմնական խաղացողների ներկայացուցիչ)։ Ի դեպ, վերջին խմբին մոտ դիրքորոշում ունի նաև #Ֆրանսիան։

Լիբիական հակամարտության շրջանակում արաբական դերակատարների ակտիվացումը պատահական չէ։ Այն պայմանավորված է հատկապես վերջին տասնամյակի ընթացքում տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրներում արաբական դերակատարների կողմից մրցակիցներին՝ Թուրքիային և Իրանին զիջելու իրողությամբ։ Եվ նման գործելաոճով արաբական երկրները փորձում են վերականգնել ընկրկված դիրքերը։

Ինչ խոսք, բավականաչափ բարդ է կանխատեսել հետագա զարգացումները Լիբիայում, այդ համատեքստում նաև՝ Թուրքիա-արաբական երկրներ ուղղակի բախումը։ Բայց միանշանակ է, որ արտաքին շահերի նման խայտաբղետությունն ավելի է բարդացնելու լիբիական թնջուկի հանգուցալուծումը։

#Հայաստանի տեսանկյունից, հատկապես #Ադրբեջանի հետ վերջին լարվածության և դրա հետ կապված #Թուրքիայի դիրքորոշման համատեքստում, բավականաչափ լայն դաշտ է բացվում առնվազն քաղաքական և քարոզչական տեսանկյունից արաբական գործընկերներին և Ռուսաստանին պարբերաբար աջակցության ցուցաբերման առումով։

Վստահաբար, դա նոր հարթություն կբարձրացնի նշված երկրների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության մակարդակը և արդարացի պատասխան կլինի Անկարայի սադրիչ գործելաոճին։

Արմեն Պետրոսյան ՖԲ Գրառում Լիբիա Եգիպտոս

Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Ավելին
Ավելին