f

Անկախ

Պարետի ընդունած բոլոր որոշումները առոչինչ են ,ներառյալ բոլոր տուգանքները


Հայաստանի Հանրապետության իրավական իրականությունում խիստ մտահոգիչ է Պարետի ինստիտուտի եւ վերջինիս կողմից կայացված որոշումների իրավաչափությունը:

Այսպես, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8- րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն (այսուհետ` պարետատուն)` որպես համապատասխանաբար վարչապետին կամ փոխվարչապետին կից խորհրդակցական մարմին:

Պարետատունը ղեկավարում է պարետը: Պարետատան կազմը սահմանվում է արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ գործունեության կարգը կարող է սահմանել պարետը:

Վկայակոչված օրինադրույթի բովանդակային վերլուծությունից աներկբա բխում է, որ Պարետը բացառապես խորհրդակցական մարմնի՝ պարետատան ղեկավարն է, որը ԵՐԲԵՔ ԵՒ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ չի կարող ունենալ նորմատիվ բնույթի՝ համընդհանուր եւ համապարտադիր ակտերի ընդունման իրավասություն:

Նրա ընդունած ակտերը որեւէ կերպ չեն կարող համարվել Հայաստանի Հանրապետությունում ծագած հասարակական հարաբերությունների կազմակերպման եւ իրավական ուղեկցման նորմատիվային աղբյուր:

Ավելին, անգամ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտ է համարվում Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

Մինչդեռ, պարետը ոչ պարագայում չի համարվում ո ́չ Սահմանադրությամբ նախատեսված մարմին, ո ́չ էլ դրանով նախատեսված պաշտոնատար անձ:

​Այսպիսով, վստահաբար կարելի է եզրակացնել եւ արձանագրել, որ Պարետի՝ մինչ այս պահն ընդունած որոշումներն իրավական առումով առոչինչ կամ կատարման համարժեք իրավական հիմք չունեցող փաստաթղթեր են, որպիսի փաստին կարելի է գնահատական տալ ինչպես վարչաիրավական կամ կարգապահական ներգործության միջոցների կիրառմամբ, այնպես էլ անհրաժեշտ հատկանիշների առկայության դեպքում քրեաիրավական հատկանիշների ենթադրյալ առկայության գնահատմամբ:

Նշված որոշումներով սահմանված պահանջների խախտման վերաբերյալ ցանկացած վարչական ակտ կարող է վերացվել վարչադատավարական կարգով:

Արթուր Ղազինյան ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս արտակարգ դրություն պարետի որոշում խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին