f

Անկախ

Իսրայելի ռազմական արդյունաբերությունը ավելի մեծ խայտառակություն չէր վերապրել. Լապշինը՝ խփված անօդաչուների մասին


Այսօր Ռուսաստանի, Հայաստանի եւ Եվրոպայի բոլոր առաջատար լրատվամիջոցները գրում են այն մասին, որ Հայաստանը ընդհանուր ցուցադրության համար եւ մեծ թվով օտարերկրյա դիվանագետների ու լրագրողների ներկայությամբ ներկայացրել է իսրայելական արտադրության տասնյակ անօդաչուների բեկորները, որոնք անցյալ շաբաթ խփվել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագոտու հակամարտության ժամանակ: Այս մասին իր Facebook-յան էջում նշել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Իր ամբողջ պատմության մեջ իսրայելական ռազմական արդյունաբերությունը ավելի մեծ խայտառակություն չէր վերապրել, եւ սա, իմ կարծիքով, համեմատելի է արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ արաբական երկրների բանակների տոտալ ջախջախման հետ: Երբ Եգիպտոսն ու Սիրիան, ունենալով կենդանի ուժի եւ խորհրդային ամենաժամանակակից տեխնիկայի վիթխարի գերակշռություն, կարողացան տապալել բոլոր ռազմական արշավները՝ լիովին վարկաբեկելով իրենց դաշնակից ԽՍՀՄ-ին եւ նրա զենքը, որը համարվում էր աշխարհում լավագույններից մեկը:

Այն տարիներին խորհրդային հրեաների շրջանում տարածված էր անեկդոտ, որը մեզնից շատերն են հիշում: Խոսքն այն մասին է, որ պարտվելով 1967-ի Վեցօրյա պատերազմը, արաբական պետությունները Բրեժնեւին գանգատվում են, որ իբր վատ խորհրդային զենքը կտրում է մեր զինվորների, ներողություն, ամորձիները: Մոսկվայում զարմացած հարցնում են՝ ինչպե՞ս է դա հնարավոր, ի՞նչ կապ ունեն ամորձիները: Եվ նրանք պատմում են, թե ահա մեզ ինչպես եք սովորեցրել. «Ձեռքդ ես վերցնում նռնակը, պոկում ես պահանակի օղակը, հաշվում ես մինչեւ 5-ը, եւ այն պայթում է»: Դե այո, հաստատում են խորհրդային գեներալները, ամեն ինչ ճիշտ է եւ խնդրում են ցուցադրել, թե նրանք ինչպես են դա անում: Իսկ նրանք վերցնում են նռնակը, պոկում պահանակի օղակը, նռնակը սեղմում ոտքերի արանքում, իսկ մատների վրա հաշվում են «Մեկ, երկու, եթեք…հինգ», եւ որոտում է պայթյունը:

Ծիծաղելի՞ անեկդոտ է: Պետք է ասել, որ այդ ժամանակից շատ տարիներ են անցել, եւ Իսրայելը նախկին թշնամիների՝ Եգիպտոսի ու Հորդանանի հետ խաղաղ համաձայնագրեր է կնքել, այդ ժամանակից ի վեր նաեւ արաբական պետություններն են շատ զարգացել զինված ուժերի պրոֆեսիոնալիզմի եւ տեխնոլոգիաներով հագեցվածության առումով: Անեկդոտն արդեն այնքան էլ արդիական չի, ինչպես 1967 թվականին:

Այսօր Իսրայելն ինքն է հայտնվել ԽՍՀՄ-ի  վիճակում, որին գանգատվում են «վատ զենքի» համար, եւ ըստ բոլոր նշանների՝ Ադրբեջանում ինչ-որ մեկը նույնպես լավ կարողանում է, պատկերավոր ասած, մատների վրա հաշվել: Արդյունքում սասանվել է իսրայելական զենքի իմիջը, անչափ տհաճ սկանդալ է ստացվել, եւ այս ամենին, բնականաբար, ուշադիր հետեւում են աշխարհի տասնյակ երկրներ՝ գնահատելով, թե արժի՞ արդյոք կապվել իսրայելցի արտադրողի հետ, որի սարքերն այդքան հեշտությամբ խփվում են հակառակորդի կողմից»,- նշել է Լապշինը:

Ալեքսանդր Լապշին ՖԲ Գրառում

Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ավելին
Ավելին