f

Անկախ

Մենք վերցրինք մեր նախկին դիրքը, որտեղից շատ լավ դիտարկում է իրականացվում. Աստվածատուր Պետրոսյան


Ես ինքս ամսի 11-ից 5 օր առաջ եղել եմ այդ մարզերում Ոսկեվանին էին խփում, Բաղանիսին, նույնիսկ մեր մեքենային խփեցին, որտեղ ես ուղղակի այցելություն էի կատարել Նոյեմբերյանի շրջանի այդ գյուղերը: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝խոսելով այս օրերին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին:

Նա նշեց, որ այդ ժամանակ Վազաշենի ուղղությամբ խոշոր տրամաչափի գնդացիրներից, ականանետներից կրակ էին բացել. «Նախորդողը հասկանալու համար մենք հետագայում, երբ որ դիտումներ արեցինք Աղդամ գյուղի ուղղությամբ, տեսանք, որ նրանք նախապատրաստվում են դիվերսիոն ներթափանցման փորձի դեպի մեր սահմանը»:

Գեներալ-մայորի խոսքով՝ մեքենայի մեջ գտնվող անձնակազմն ամբողջովին սպայական եւ 2 հատուկ նշանակության ջոկատայիններ են եղել, որոնք մեքենան թողել, գնացել էին:

«Նրանք գիշերով էին հետախուզությունը կատարել եւ ճշտում էին դիրքերը: Ուզում էին հասկանալ՝ որ կողմից ինչ կրակոց կգա: Մենք անտառի մեջ մի դիրք ունենք, որը 4 կողմից անհրաժեշտ պաշտպանություն ունի: Նրանք ուզում էին իրենց դիրքից շրջանցել այդ դիրքը եւ դուրս գալ մեր թիկունք, դրա համար հայտնվել էին մոտ 100-150 մետր հեռավորության վրա:

Այն ճանապարհը, որ կոչվում է չեզոք գոտի, նրանք երբեք ռիսկ չէին արել մտնել այդ հատվածով, դա մեր գնդի պաշտպանական տարածքն է եւ ուրիշ ուժեր չէր պահանջում: Հարձակման ընթացքում իրենց ցանկացածը չկատարվեց եւ իրենք որոշեցին այլեւս ծածուկ չգործել ու անմիջապես փորձեցին հրետանային ուժերով, այդ թվում տանկեր պատրաստելով՝ դուրս գալ մեր դիրքեր վրա»,- ասաց Աստվածատուր Պետրոսյանը:

Նա ասաց նաեւ, որ մեր կողմի ուժերը վաղուց էին կռահել եւ ունենալով ձմեռային դիտարկման սարքեր կարողացել են շատ կարճ ժամկետում հասկանալ իրավիճակը եւ արձագանքել:

Խոսելով դիրքի բարելավման մասին, Աստվածատուր Պետրոսյանը ասաց, որ այն դիրքը, որը գերիշխող էր, նրանք մի քանի դիտակետ ունեն այդ բարձունքում եւ ունեն ամրոց սարքած տարածություն, որտեղից կարողանում էին դիտարկել մեր բնակավայրերում ամեն մի շարժը: «Այդ գերիշխող դիրքից իրենք կարողանում էին վերահսկել ոչ միայն զինվորական շարժերը, այլեւ բոլոր ենթակառուցվածքները: Դիրքի առավելությունը այն է, որ ցանկացած պահի գազի, ջրի, մատակարարման, էլեկտրաէներգիայի գծերին կարողանում էին հարվածել եւ զրկել գյուղերին հոսանքից, գազից եւ այլն»,-ասաց Պետրոսյանը:

Հարցին, թե ինչու հենց Հայաստանի սահմանին ծավալվեցին գործողություններ եւ ոչ Արցախի, ինչպես հաճախ է լինում, Աստվածատուր Պետրոսյանը պատասխանեց, որ նրանք միշտ էլ Հայաստանի սահմանները օգտագործել են, որ մենք բարենպաստ դիրքեր չունենանք:

«Նրանք ամեն 20 կիլոմետրը մեկ կարող են փակել ճանապարհը: Մենք վերցրեցինք մեր նախկին դիրքը, որտեղից շատ լավ դիտարկում է իրականացվում:

Ունենք դեռեւս վտանգավոր «1141» բարձունքը, վտանգավոր դիրքեր ունենք Վազաշենի ուղղությամբ, Ներքի Կարմիր Աղբյուրում, որը 150 մետր հեռավորության վրա մեծ բարձունք է: Եթե այդպես շարունակվի մենք մեր ծրագիրը անպայման կօգտագործենք, եթե մի ժամանակ դիվանագիտական որոշ խնդիրներից ելնելով չկարողացան իրագործել՝ հիմա այդ խնդիրը չկա, ազգային ծրագրով պետք է այդ գիծն ուղիղացնենք, որ մեր գյուղերին եւ ընդհանրապես Հայաստանին վտանգներ չսպառնա»:

Գեներալ-մայորը նշեց, որ Տավուշը հակառակորդի համար ավելի ձեռնտու կենսաապահովման աղբյուր է հանդիսանում, քան այլ տարածքի դիրքերը:

Օրինակ, եթե Տավուշի մարզի ջրամատակարարումը փակենք, նրանք ջուր չեն ունենք:

Անդրադառնալով երեկվա հետ կապված դեպքերին, երբ Ադրբեջանի հատուկջոկատայինները ցանկացել են ներթափանցել «Անվախ» կոչվող դիրք ծուղակում թողնելով մի քանի հատուկջոկատայիններ Աստվածատուր Պետրոսյանն ասաց.

«Սպասում էինք, այստեղ նրանց օպերացիոն նպատակը ոչ թե իրենց կորցրած դիրքերը վերաազատագրելն էր, այլ ներթափանցել ավելի խորը հատված, որ ցույց տային՝ իրենք կարող են մեր դիրքերից որեւէ մեկը վերցնել անաղմուկ, սա էր խնդիրը: Բայց քանի որ այտեղ ոչ միայն ուժեղացված ռեժիմ է, այլ մեր զորքերը գտնվում են իրենց բարձրության վրա, միեւնույն ժամանակ թե կորպուսի հրամանատարությունը եւ թե գնդի հրամանատարությունը վաղօրոք ամբողջ տեղաշարժը ֆիքսել էին:

Գերիների պատմածն ինքնստինքյան ցույց կտա թե նրանք քանի անգամ են արդեն կորցնում ոչ միայն մարդկային ուժ, այլ նաեւ խոշոր ռեսուրսներ»:

Աստվածատուր Պետրոսյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին