f

Անկախ

«Հայկական ժամանակը» Նիկոլի համար նույն դերն ունի, ինչ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի համար


Տավուշում ռազմական հաղթանակին հաջորդած քարոզչական ու դիվանագիտական պարտությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանն օրեր շարունակ իրեն ոչ հատուկ լռություն էր պահպանում։ Վերջապես լեռը մուկ ծնեց՝ «Հայկական ժամանակում» նա հանդես եկավ հոդվածով, որտեղ Մարգարիտա Սիմոնյանի ասածներին արձագանքելով, քաղաքական (երեւի՝ ոչ միայն) խումհարից հետո ներկայացրեց իր եզրահանգումները դիվանագիտության եւ կառավարման տեսությունների վերաբերյալ։ (Փակագծում նշենք, որ «Հայկական ժամանակը» Նիկոլի համար նույն դերն ունի, ինչ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի համար՝ այն, ինչ ուղիղ ասելու չէ, գրվում է խմբագրականում)։

Եվ ուրեմն, երկար մտածելուց հետո Նիկոլ Փաշինյանը հասկացել է երկու կարեւոր սկզբունք․ «Առաջին`Հայաստանը չի կարող հարյուր տոկոսով հույս դնել Ռուսաստանի աջակցության վրա, եւ դա առանձնապես կախված չէ նրանից՝ ՀՀ իշխանություններն անվերապահորեն ենթարկվո՞ւմ են Կրեմլին, թե՞ երբեմն-երբեմն ինքնուրույնություն են դրսեւորում։ Երկրորդ`Հայաստանը չի կարող հույս դնել նաեւ Արեւմուտքի աջակցության վրա, որովհետեւ այդպիսի աջակցություն կա՛մ չի լինի ընդհանրապես, կա՛մ կլինի ուշացած, կա՛մ էլ այդ աջակցության դիմաց մեզանից չափազանց մեծ զիջումներ կպահանջեն»:

Եվ ուրեմն, անհրաժեշտ էր երկու երկար տարիներ, անհրաժեշտ էր Հայաստանը տանել անհաշիվ փորձությունների միջով՝ սկսած ղարաբաղյան բանակցությունները տապալելուց, զորքերը Սիրիա ուղարկելուց, նույնասեռականություն քարոզելուց մինչեւ սահմանադրական կարգի ոչնչացում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հասկանար, որ քաղաքականությունը հիմնվում է շահերի վրա, եւ ոչ թե Ռուսաստանին կամ Արեւմուտքին ենթարկվելու վրա։

Լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ հասկանար, որ դիվանագիտության հիմնական խնդիրը քո շահերը մյուս երկրների շահերի հետ համադրելն է եւ ոչ թե քմահաճ քայլեր անելը եւ սեփական ցանցառությունը որպես անկախություն ներկայացնելը։ Իսկ դրա գիտակցումը չկա, քանի որ նրա մտորումներն ավարտվում են սարսափելի եզրակացությամբ․ «Եզրակացությունը միակն է. Հայաստանն իր առջեւ պիտի դնի միայն այնպիսի խնդիրներ, որոնք ի վիճակի է լուծել բացառապես սեփական ուժերով»։ Այսինքն, դնել պարզունակ խնդիրներ, ասենք՝ պահանջել ՀԴՄ, կրել դիմակ, ձերբակալել Քոչարյանին, որպեսզի ցույց տաս, որ գոյություն ունես որպես իշխանություն, եւ ամենակարեւորը՝ պարգեւավճարներ բաժանել։

Խնդիրն այն է, որ այսպիսի պարզունակ մտածողության քաղաքական ուժին է վստահվել երկրի ղեկավարումը, նրան է տրվել այն լծակները, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն ինչ-որ քայլեր ձեռնարկել, այլեւ պարտավորություն, որ այդ քայլերը արդյունք տան։ Ավելին, այդ մարդկանց է վստահվել նաեւ դիվանագիտությունը, որն ըստ սահմանման ոչ միայն քո, բացառապես քո քայլերի մասին է, այլեւ ուրիշների հետ համագործակցելու եւ այդ համագործակցությամբ երկրին օգուտ բերելու մասին։

Եւ մի հարց․ արդյո՞ք Նիկոլը հասկացել է, որ Արեւմուտքն իր հանդեպ վերջին անգամ կխախտի խոստումը եւ իշխանափոխությունից հետո իրեն ապաստան չի տրամադրի։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Ռուսաստան Եվրոպա

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին