f

Անկախ

Ոչ մի օտարերկրյա գործակալ, ոչ մի անհայրենիք ու անսեռ կոսմոպոլիտ ի զորու չի փոխել մեր Հայրենիքի ազգային զարգացման ու բնական էվոլյուցիայի անշեղ ուղին


Իմ շատ սիրելի ընկեր Հակոբյան,

Վստահ եմ ծանոթ եք Հայաստանի հեղափոխակարգ իշխանության վերջին որոշման հետ, որով Հայ գրականություն առարկայի 7-12 դասարանների ուսումնական ծրագրերից դուրս են մնացել Հայկական գրական, իրավական, պատմական, փիլիսոփայական, քաղաքական մտքի երկու տասնյակից ավելի քերթողահայրերի ստեղծագործությունները։

Լինելով իմ Հայ գրականության ուսուցչուհին, Դուք ինձ և իմ սերնդակիցներին ուսուցանել եք Մաշտոցի, Խորենացու, Քուչակի, Նարեկացու ուսմունքները, հանճարեղ ստեղծագործությունները, համաշխարհային նշանակության և կարևորության գլուխգործոցները։ Դուք մեզանից կերտել եք Հայ մարդ, դաստիարակել և կրթել եք որպես հայկական ինքնության շտեմարան՝ խնամքով և հետևողական ներդնելով մեր մեջ սեր, հավատ ու նվիրվածություն Հայի և Հայկականության նկատմամբ։ Միամիտ երեխաներից կերտել եք մարդու, ով սիրում է իր լեզուն, գրականությունը, պատմությունը, մշակույթը, ով հպարտանում է համաշխարհային քաղաքակրթության մեջ Հայկական մեծ և անուրանալի ներդրումով։

Բայց փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ, իրողությունները, արժեքներն ու իդեալները։ Եվ ստացվել է այնպես, որ այդ փոխված իրողությունների պայմաններում Դուք և Ձեր գործընկերներն այլևս կարևոր չեք, պահանջված ու արժևորված չեք, քանի որ փոխված իրողությունները այլևս անհամատեղելի են Մաշտոցի, Քուչակի, Նարեկացու, Մխիթար Գոշի, Սիամանթոյի, Ներսես Շնորհալու և այլ Հայ մեծերի հետ։

«Նոր Հայաստանում» Ձեր փոխարեն առավել պահանջված են Լանզարոտեյի կոնվենցիայի կիրարկման շրջանակներում վերապատրաստված ուսուցիչները, որոնք ընտրված են բացառապես այս «ժողովրդի սրտի» իշխանությունների կենարար ուժն ապահովող և «ժողովրդի սրտի վարչապետի» անձնական պաշտպանության ներքո գտնվող ոչ ավանդական սեռական և կրոնական կողմնորոշում ունեցող, թավշյա, ոչ բռնի ժողովրդական «հեղափոխություն» իրականացրած ՀՀ հպարտ քաղաքացիներից։

Ափսոսանքով ստիպված եմ արձանագրել, որ Դուք այլևս «հպարտ» չեք, քանի որ Դուք, լինելով իրական Հայ մարդ, ավանդական ընտանիքի մայր, Ձեր մեջ կրում եք իրական Հայկական արժեքաբանությունը, Քուչակի ու Նարեկացու հոգևոր ու փիլիսոփայական գոյաբանությունը, Գոշի ավանդական հայկական իրավունքի ու արդարադատության հիմունքները, Խորենացու պատմագիտական ժառանգությունը, ազատագրական ոգին։ Շարքը կարելի է շարունակել անվերջ։

Բայց շտապում եմ Ձեզ և Ձեր գործընկերներին տեղեկացնել, որ ոչ մի փոխված իրողություն ի զորու չէ ազդել իմ և հարյուր հազարավոր մեր հայրենակիցների ձեր նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա և դուք ինչպես եղել, այնպես էլ շարունակելու եք մնալ ամենաարժևորված, ամենագնահատված, ու ամենապահանջված մարդիկ մեր հասարակության համար, իմ երեխաների Հայ մարդ դառնալու դաբինները, և ոչ մի օտարերկրյա գործակալ, ոչ մի անհայրենիք ու անսեռ կոսմոպոլիտ ի զորու չի փոխել մեր Հայրենիքի ազգային զարգացման ու բնական էվոլյուցիայի անշեղ ուղին։

Ձեր հավերժ աշակերտ

ՀՀ քաղաքացի, Հայ մարդ Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյան ՖԲ Գրառում Հայ գրականություն

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին