f

Անկախ

Հայոց ծիրանին սատարելը կարևոր էր,սակայն ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է ԱԶԳՈՎԻ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՍԱՏԱՐԵԼԸ․․


Հենց նոր կարդում էի Հայաստանի ԿԳՄՍ նախարարության մշակած լեզվի և գրականության առարկայական ծրագրի նախագիծը․ՑԱՎԱԼԻ Է,ՍՏՈՐ և ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ․․․

Անդեմ ու միջակ մի նյութ,ճապաղ տերմիններով խճողված,որի տակից լիովին երևում են ամերիկյան կրթական սիստեմի բոլոր սկզբունքները․․․շատ բաներ կարդում էի և գտնում բացարձակ թարգմանությունը Բրիտանական կրթական սիստեմի ծրագրերից։

Մոտ 20 տարի է ապրում եմ Անգլիայում,որտեղ սովորել եմ տարբեր կրթական համակարգերում և ,ապա մոտ 4 տարի աշխատել եմ ավագ դպրոցի ավարտական քննությունների հսկիչ և ավագ հսկիչ (Chef Invigilator of the GCSE exams in Secondary Schools).Մանրամասն ծանոթ եմ ուսուցողական և քննական ողջ ծրագրերին,որոնք ,հավատացեք,չեն անցնում խորհրդային դպրոցի․․․ 6-րդ դասարանի մակարդակից․․․

Տարիներ առաջ արված կրթական «ռեֆորմը»պատճառաբանվեց շատ «համոզիչ»փաստարկով,շատ երեխաներ/մանավանդ ցածր խավի ընտանիքներից/դժվարությամբ են յուրացնում ծրագիրը․․․Եվ ի՞նչ․․․եկեք խուզենք․․․ Ու խուզեցին․․․Բացի վճարովի,բարձր խավի զավակների համար նախատեսված դպրոցներից (Grammar Schools), մնացյալ պետական անվճար ավագ դպրոցներում,օրինակ, Շեքսպիրի հայրենիքում Շեքսպիրից անցնում են «Ռոմեո և Ջուլիետ»-ի և․․․«Մակբեթ»-ի խիստ խուզված տարբերակները․․․Ոչ մի խոսք մնացած գործերի մասին։Չկա ոչ Բյոռնս,ոչ այլ որևէ այլ մեծ դասական․․․Դրա փոխարեն քննական «զարդ է»Ջորջ Օուրելի ոչ անհայտ«Անասնաֆերմա»վեպը և Ջորջ Սթեյնբեքի «Մարդկանց և մկների մասին» /Of Mice and Men/ գործը․․․

Լեզուն,պատմությունը,աշխարհագրությունը ավելի ողբալի վիճակում են․․․Աղջիկս ավարտել է այդօրինակ մի պետական դպրոց,ինքն ու տղաս՝համալսարանները․․․տարիներով հասու եմ եղել այդ «կրթություն»կոչվածին անմիջական շփմամբ,երբեմն զարմանալով,երբեմն զայրանալով․․․Ու այստեղ հիմնականում տիրել է հենց այն սկզբունքը ,որ շեփորում են այսօր Հայաստանում․«Կարևորը մասնագիտական գիտելիքների խորն ուսումնասիրությունն է․․․»

Արդյունքում արդեն տարիներ է,որ մայրցամաքային Եվրոպայի շատ երկրներում /Գերմանիայում,օրինակ/չեն ընդունում բրիտանական համալսարանների դիպլոմները,ստիպելով դարձյալ քննություններ հանձնել․․․Ես զրուցել եմ մտավորական մարդկանց հետ,որոնք /երդվում եմ/․․․Անգլիայի աշխարհագրությունն ու պատմությունն իսկ կարգին չգիտեին,ժպտում էին ,և ներողություն խնդրում,որ դպրոցում իրենց դա կարգին չեն սովորեցրել․․․

Հիմա ՃԻՇՏ ՆՈՒՅՆ համակարգը կապում են Հայաստանի վզին․․․Սակայն երկու տարի առաջ այդ նույն էլիտար երեխաների վճարովի դպրոցների համար Անգլիայում թարգմանվեցին և շրջանառության մեջ դրվեցին ․․․խորհրդային դպրոցի որոշ դասագրքեր,ընդունելով,որ այդ կրթական համակարգը բարձր մակարդակի է եղել/իհարկե առանց գաղափարական կողմն ընդունելու․․․/ Անգլիացին եթե չիմանա անգամ իր քաղաքի պատմությունը ՀԱՆԳԻՍՏ կարող է գոյատևել․․․

Իսկ մենք ,երբ թշնամիներով շրջապաված զօր ու գիշեր լսում ենք,թե ինչպես են հարևանները տարափողում ,իրենց հնությունից,Իրիվանից,Արևմտյան ադրբեջանից,երբ արդեն երկու տասնամյակ քարուքանդ անելով Երևանի պատմական շենքերը անդեմ արկղներով լցրեցին 2800 ամյա քաղաքը,երբ երաժշտությունն ու հեռոստատեսությունը ականջ են սղոցում իրենց օտարաբան անգրագիտություններով,երբ քաղաքների ցուցանակների 80 առ 100 կամ օտարալեզու են կամ հայատառ օտարաբառ,երբ 10 միլիոնանոց ազգի 70 տոկոսն ապրում է օտարության մեջ, և իր զավակների հայ մնալու կրթական բոլոր ծրագրերի,դասագրքերի,նյութերի միակ աղբյուրն ու հույսը Հայաստանն է՝Հայաստանում ՄԱՀԻԿԱՁԵՎ ՄԱՆԳԱՂՆ արած խուզում են հենց հիմքից․․․

ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՕՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՆԵԼ ԻՐԵՆՑ ՆՊԱՏԱԿԻՆ,ԵՐԲ ՆԵՐՍԻՑ ՔԱՆԴՈՂՆԵՐՆ ՈՒՆԵՆ․․․1988 -ի երկրաշարժին քանդված բազմահարկերի ավերակների քննությունը պարզեց,որ բետոնից բացակայում էր ցեմենտը,պատերի միջից՝ անհրաժեշտ մետաղյա ամրակները․․․ԳՈՂԱՑԵԼ ԷԻՆ․․․Արդյունքները դեռ զգում ենք,և կզգանք դեռ շա՜տ երկար տարիներ․․․Իրենց մի քանի գրոշի համար հարյուր հազարավոր զոհեր ունեցանք․․․Եվ անդառնալի հոգևոր զոհեր․․․

Հիմա,իրենց պաշտոնների ու դրսից շպրտված դարձյալ մի քանի գրոշի համար ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ,ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՅ ՄԵԾԱՑՈՂ ԱՊԱԳԱՅԻՑ ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՀՈԳԵՎՈՐ ՑԵՄԵՆՏՆ ու ԱՄՐԱԿՆԵՐԸ․․․ԱԶԳԱՅԻՆՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ,ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ,ՀԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼԵԶՎԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿՌՎԱՆՆԵՐԸ․․․ԱՎԱԶԵ ՏՆԵՐ ԿՍԱՐՔԵՆ ՄԵՐ ԱՊԱԳԱ ՍԵՐՆԴԻ ՀՈԳՈՒՄ,ՈՐԻ ՊԱՏԵՐԸ ԿԶԱՐԴԱՐԵՆ ԿԱՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ,ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԳՐՎԱԾՔՆԵՐՈՎ․․․և մի երկու տասնամյակ անց ոչ մեկին չի հետաքրքրի իր երկրի ապագան,քանի որ նրանց մեջ ՎԱՂՈՒՑ ՈՒ ՀԻՄՆՈՎԻՆ ՄԵՌՑՐԱԾ ԿԼԻՆԵՆ ԱՅԴ ԵՐԿՐԻ ԱՆՑՅԱԼԸ․․․ԱՅՍՕՐ Է ՊԵՏՔ ՇԱՏ ԱՐԱԳ ՈՒ ՀԻՄՆԱՎՈՐ ԲՌՆԵԼ ԱՅՍ ԱՄԵՆԸ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՁԵՌՔԵՐԸ․․․

Հայոց ծիրանին սատարելը կարևոր էր,սակայն ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է ԱԶԳՈՎԻ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՍԱՏԱՐԵԼԸ․․․Եթե չարեցինք ՀԻՄԱ,ապա հավատացնում եմ վաղը մեր զավակների համար միևնույնը կլինի Կոմիտաս են լսելու, թե Ռաշիդ Բեյբութով,Նարեկացի են կարդալու,թե Սամեդ Վուրղուն․․․ՇԱՏ ԱՐԱԳ ՍԹԱՓՎԵԼ ՈՒ ԳՈՐԾԵԼ Է ՊԵՏՔ․․․

Հովհաննես Թախուկյան ՖԲ Գրառում Հայ գրականություն խմբագրի ընտրանի

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին