f

Անկախ

Հայաստանում երեխաներին ցանկանում են պատմություն սովորեցնել արևմտյան մոդելով. պատմաբան


Մի քանի տարի առաջ ես առիթ ունեցա ծանոթանալու Վրաստանում դպրոցական պատմության գրքերին, եւ այժմ մեր նոր գրքերը կրկնօրինակելու են վրացական դասագրքերը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Ըստ նրա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշեց հիմք ընդունել արեւմտյան մոդելը եւ դրան հարմարեցնել «Հայոց պատմության» դասագրքերը: Ինչպես նշեց Մելքոնյանը, նոր գրքերը շատ բարդ ու խառը կլինեն, ինչպես եւ՝ «Կրթության մասին» օրենքը:

«Հնարավոր է՝ այն հատուկ այնպես է գրվել, որպեսզի մենք համբերություն չունենանք այն մինչեւ վերջ կարդալու։ Բայց դու պարտավոր ես այն կարդալ եւ հասկանալու համար հարկավոր է մի քանի անգամ վերընթերցել»,- նշեց ակադեմիկոսը: Ըստ նրա՝ նոր գրքերում, ինչպես նաեւ նոր օրենքում, շատ հաճախ կարելի է այնպիսի արտահայտություններ գտնել, ինչպիսիք են՝ «ազգային ինքնություն», «Հայ առաքելական եկեղեցի» եւ այլն: Սակայն Մելքոնյանին շփոթեցնում է այն փաստը, որ այդ տերմինները միշտ չէ, որ համապատասխանում են ենթատեքստին:

«Դու հասկանում ես, որ ենթատեքստում շատ բան փոխվել է, եւ այն, ինչ իրականում գրված է այդ բառերի տակ, լրիվ հակառակ բան է: Տեսեք, շատ դեպքերում նրանք ասում են, որ երեխայի մոտ պետք է պատմական մտածողություն ձեւավորվի, եւ որ դա պետք է կառուցված լինի ժամանակագրության վրա: Սակայն այս դեպքում ժամանակագրություն չկա: Մենք ունենք միայն կտրուկ անցումներ պատմական տարբեր դարաշրջաններ: Նույնը կարելի է հանդիպել Վրաստանի պատմության դասագրքերում»,- նշեց Մելքոնյանը՝ պարզաբանելով, որ այս ամենը հանգեցնում է երեխայի տրամաբանական շղթայի խզմանը:

Աշոտ Մելքոնյան Հայոց պատմություն

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին