f

Անկախ

Տիգրան Ավինյանի քայլերը քննադատվել են. Մեդիա պաշտպան


2020 թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 214 հոդված, որոնցից 11-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 201-ը՝ չեզոք։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի քայլերը քննադատվել են։
Վերջերս հայտարարվեց, որ «Յուքոմ» ընկերության նախկին համասեփականատերեր Եսայան եղբայրները գնում են «Բիլայն Արմենիա» ընկերությունը: Մամուլն, անդրադառնալով թեմային, գրել է. «Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միջնորդությամբ «բարեկամաբար» խորհուրդ է տրվել «Արդշինբանկին»՝ Եսայաններին տրամադրել «Բիլայնը» ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը, այլապես չի բացառվում, որ նշված բանկն էլ կարող է հայտնվել ինչ-ինչ քրեական գործերի ոլորապտույտում: Որպես հիմնավորում՝ նշվել է, որ եկամտաբեր ընկերություն է լինելու, և «Արդշինբանկը» նորմալ, ժամանակացույցին համապատասխան՝ իր գումարը հետ կստանա: Բանկը, բնականաբար, տրամադրում է գումարը, գործարքն էլ, ինչպես արդեն նշեցինք, կնքվում է»:
Քաղաքագետ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ կորոնավիրուսի թեստերը հիմնականում արվում են վճարովի հիմունքներով. «Ես գիտեմ, որ պլան է դրված ոստիկանների վրա՝ խոսել եմ ոստիկանների հետ փողոցում, որոնք ասում են իրենց վրա պլան է դրված գրել 20 հոգու վրա տուգանքներ, բաժանել դիմակներ։ Որտեղի՞ց են այդ դիմակները։ Խնդրում եմ հարց տվեք պարետատուն։ Կարդացի, որ 130 հազարից ավելի թեստ է արվել, քանի՞սն են դրանից արվել անվճար։ ԱԺ-ում պարետ Ավինյանն ասաց, որ չի տիրապետում տեղեկությանը, ուղարկեն գրավոր հարցում։ Համոզված եմ դուք պատասխան չեք ստանալու, ենթադրում եմ, որ այդտեղ փողերը ուտում են, որովհետև թեստերը որոշակի թվաքանակով են, վստահ եմ, որ ներկայացվել է, թե ծախսել է իբր պետությունը, բայց իմ շրջապատում 90 տոկոսը թեստ արել է իրենց հաշվին»:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանն ֆեյսբուքյան էջում գրառմամբ, անդրադառնալով բժշկական դիմակների թեմային, դիմել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին. «Հարգելի պարետ, իսկ դուք տեղյակ եք, որ Հայաստանում ներկայումս ամեն տեսակի ստորություն ու վատմամայիբալայություն անելիս հղում են անում ձեր բարձր անվանը։ Տեղյա՞կ եք արդյոք, որ բնակավայրերից շատ հեռու, կատարյալ ամայության մեջ, խոր ձորերում, բնության գրկում հանկարծ ժայռի հետևից ոչ ծառայողական մեքենայով դուրս են պրծնում մեր փառապանծ ոստիկանները ու հարյուրավոր կիլոմետրեր կտրած, չորս ամիս տանը ինքնամեկուսացած ու թթվածնի կարոտ քաղաքացիներին իջեցված դիմակի համար տուգանում՝ հարամ անելով ամբողջ հանգիստն ու գցելով ծայրահեղ նյարդային վիճակի մեջ»:

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ

Մեդիա պաշտպան Տիգրան Ավինյան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին