Վանաձորի համայնքապետարանից Անկախին տեղեկացրին, որ այս գիշեր հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը 29 տարեկան էր, Վանաձոր քաղաքից:
Մեզ հայտնեցին, որ Աշոտն ունի մեկ եղբայր,ով նույնպես զինվորական է: Աշոտը ամուսնացած էր, բայց դեռ երեխաներ չուներ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: