f

Անկախ

Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ ամենավճռական քայլերով հնարավորինս շուտ կանխել այս ահաբեկչական ճղճիմ գործողությունները՝ ում կողմից էլ դրանք նախաձեռնված լինեն


Հարգելի հայրենակիցնե՛ր, կից ներկայացնում եմ այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Դաշնայն ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոին ուղարկած իմ բաց նամակը։

ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին

ՌԴ Դաշնային ժողովի նախագահ տիկին Վալենտինա Մատվինենկոյին

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ

Հարգելի Վալենտինա Իվանովնա

Ձեզ դիմում եմ ոչ միայն որպես ՌԴ-ի քաղաքական բարձրագույն ղեկավարության ներկայցուցիչների, այլ նաև մարդկանց, ում հետ պատրվ եմ ունեցել անձնապես շփվել իմ աշխատանքային գործունեության ընթացքում։ Հատկապես, Սանկ-Պետերբուրգում, որպես ՀՀ Գլխավոր հյուպատոս աշխատելու ժամանակ, ինչպես նաև որպես դիվանագիտական կորպուսի ավագ, տիկին Վալենտինա իվանովնայի հետ ձևավորվել էին ջերմ, բարեկամական հարաբերություններ, ինչը նպաստեց բավականին արդյունավետ համագործակցության։

ՌԴ հարգելի նախագահ

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խոհրդի հարգելի նախագահ

Կարծում եմ, Դուք տեղյակ եք վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող բախումների և դրանց արյունալի հետևանքների մասին։ Չեմ ցանկանում քաղաքական գնահատական տալ մեղավորներ փնտրելու հարցում, բայց կարծում եմ Դուք խորապես ծանաթ եք կոնֆլիկտի բուն էությանը և Ձեզ համար պետք է, որ տեսանելի լինի, թե նաև ում հավանավորությամբ ձեռնտու է սադրել կամ, նախահարձակ լինելով, ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Բայց Ձեզ փոխանցվող մտահոգություններս այդ մասին չեն։ Այս պահին ինձ մտահոգում է այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված սահմանային բախումները տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնության փողոցները։ Կարծում եմ այդ բախումները սկսվեցին այն պահից, երբ Ֆուդ Սիթի մեծածախ շուկայի տնօրենը, ազգությամբ ադրբեջանցի, արգելեց հայկական ապրանքների վաճառքը, ինչը բացառապես քաղաքական ենթատեքս ուներ և ինչը, իմ կարծիքով, չարժանացավ Մոսկվայի իշխանությունների կողմից համարժեք գնահատականի։ Ազգային խտրականությունն առևտրում չպատժելու արդյունքում Մոսկվայի փողոցները ողողվեցին միմյանց նկատմամբ ատելությամբ ու ագրեսիայով լցված երիտասարդների կազմակերպված խմբերով։ Ընդօրինակելով Հունգարիայում քնած վիճակում հայ զինվորականին կացնահարելու սաֆարովյան փորձը, ում հերոսի կոչում շնորհեց Ադրբեջանի նախագահը, նույն գործելավոճը այս «հերոսները» այսօր տեղափոխել են Մոսկվա, ինչի տարածումը չկանխելու դեպքում այն հղի է անկանխատեսելի հետևանքներով. արդեն առկա է դանակահարության փաստը։ Հավատացեք, այդ տեսակին պատասխանելը իմ հայրենակիցների կողմից դժվար չէ՝ նրանք իրենց հերոսությունը ցույց տվել են մարտի դաշտում՝ առավել ևս վերջերս ադրբեջանական բանակի հերթական սադրանքին ի պատասխան։ Մեր տղաների ձեռագիրը քնածին կացնահարելը կամ ամբոխով միայնակ մարդու վրա հարձակվելը չէ՝ անկախ նրա սեռից ու տարիքից։ Եվ, խնդրում եմ նկատի ունենալ, որ իմ դիմում-խնդրանքը Ձեզ հայրենակիցներիս պաշտպանելու մասին չէ։ Ուղղակի, չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը վերածվի ազգամիջյան բախումների ահաբեկչական դաշտի։

Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ ամենավճռական քայլերով հնարավորինս շուտ կանխել այս ահաբեկչական ճղճիմ գործողությունները՝ ում կողմից էլ դրանք նախաձեռնված լինեն։ Թույլ մի տվեք, որ Մոսկվայի կենտրոնում ռուսական շուկան սեփականաշնորհած ադրբեջանցի առևտրական ահաբեկչի անօրինական գորրծողությունների պատճառով արյունահեղության դաշտ դառնա ռուսական հողը։

Հարգանքներով՝ 2000-2008թթ. Սանկտ-Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոս, ՀՀ ԱԺ չորս գումարումների պատգամավոր, քաղաքական գիտությունների թեկնածու

Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյան ՖԲ Գրառում բաց նամակ Վլադիմիր Պուտին Վալենտինա Մատվինենկո բախումներ

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին