ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը կորոնավիրուսով է վարակվել։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ նրանց, ամերիկյան առաջնորդի օգնականը կորոնավիրուսով ընտանեկան միջոցառման ժամանակ է վարակվել։ Այս պահին նա իրեն լավ է զգում:
Գործակալության զրուցակիցների խոսքերով՝ Օ’Բրայենը նախորդ շաբաթվա վերջից չի հայտնվել Սպիտակ տան իր աշխատավայրում, սակայն շարունակում է իր պարտականությունները կատարել հեռակա կարգով:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Աշխարհում վարակվածների թիվը հասել է 16 միլիոնի, մահացել է ավելի քան 600 հազար մարդ: