Բաղդադից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող ամերիկյան Թաջի ռազմաբազան հրթիռակոծման է ենթարկվել։ Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության մարմիններում իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն։
«Մի քանի հրթիռներ ընկել են Թաջի բազայի տարածքում, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականները», - ասել է գործակալության աղբյուրը:
Զինվորականների շրջանում զոհերի կամ ենթակառուցվածքային վնասների մասին տվյալները բացակայում են։
Իրաքի համատեղ հրամանատարությունը հետաքննություն է սկսել կատարվածի վերաբերյալ: Հարձակման նախաձեռնողները և նրանց գտնվելու վայրը ներկայումս պարզված չեն: