f

Անկախ

Ինչ է կատարվում Ամուլսարում. Ներկայացնում է ՀԲՃ-ն


Վերջին շրջանում Ամուլսարում տեղի ունեցող իրադարձությունները կարիք ունեն պարզաբանման: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը եւ ներկայացրել իրավիճակը կետերով:

«Լիդիան ընկերության եւ նրա որդեգրած նոր ռազմավարության մասին

Լիդիանն այլեւս բրիտանական օֆշորային Ջերսիի ընկերություն չէ, այլ կանադական։ Կանադայում եւ Ջերսիում ամիսներ տեւած իրավական գործընթացներից ու պարտատերերի հետ ունեցած վեճերից հետո Լիդիան Ինթերնեշընըլ ընկերությանը հաջողվեց վերակազմավորվել, որի արդյունքում ընկերությունն անցավ իր երեք գլխավոր պարտատերերին եւ 2018թ-ի օգոստոսին Կանադայում գրանցված Lydian Canada Ventures Corporation ընկերության միջոցով ձուլվեց SL Newco ընկերությանը եւ հիմա Restructured Lydian է կոչվում։ Հայաստանյան դուստր ընկերությունը շարունակում է մնալ Լիդիան Արմենիան եւ պատկանում է Restructured Lydian-ին։ Լիդիանը շարունակում է պարտք մնալ շվեդական SEK ֆոնդին եւ Caterpillar Financial Services UK ընկերությանը, Ամերիա բանկին եւ արժետոմսեր ունեցող բազմաթիվ նախկին բաժնետերերի, այդ թվում՝ Թուրքիայից։

Ընկերության նոր տերերը ներդրումային ֆոնդեր են եւ ունեն ներդնելիք գումար, սակայն գումարի ներդրումն իմաստ կունենա հետեւյալ դեպքերում՝

ա. եթե հնարավոր լինի հանքն աշխատեցնել,

բ. եթե հնարավոր լինի վաճառել ծրագիրը այլ ընկերությունների,

գ. եթե հնարավոր լինի, օրինակ, արբիտրաժի միջոցով գումար պոկել (օֆշորային գրանցման պատճառով 2018-2019 թվականներին Լիդիանի համար արբիտրաժ մտնելն անհեռանկարային էր)։

Այս բոլոր հանգամանքները հնարավոր կդառնան միայն մի դեպքում՝ եթե Լիդիանը մուտք ունենա Ամուլսարի տարածք եւ կարողանա համոզել, որ այնտեղ հնարավոր է աշխատել:

Չնայած բազմատեսակ հետազոտություններին, 2018թ․ Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքներին ու ակտերին, ԷԼԱՐԴ-ի բացահայտումներին՝ Հայաստանի նոր կառավարությունը 2018թ-ից ի վեր չիրականացրեց արդարության վերականգնում եւ չչեղարկեց այս ընկերությանը նախորդ մերժված կառավարության տված թույլտվությունները։ Հիշեցնենք, որ թույլտվությունները տրվել էին Ջերմուկ քաղաքի բնակիչների կամքին հակառակ, օտարերկրյա ճնշումների ներքո՝ հակասելով Հայաստանի ներքին օրենսդրությանը։ 

Այդուհանդերձ արդեն երկու տարի Ամուլսարի տարածքում ձգվող համառ պայքարը ամենակարեւոր գործոնն է, որն այսօր խանգարում է Լիդիանի պլաններին։ Ամուլսարի ու Հայաստանի ջրային պաշարների պաշտպանության շուրջ կա մեծ հանրային մոբիլիզացիա Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ 2019թ-ի հանրային կարծիքի հարցման համաձայն Հայաստանի բնակիչների 74 տոկոսը դեմ է Ամուլսարի հանքարդյունաբերական նախագծին (CRRC, Կովկասյան Բարոմետր 2019):

Ուստի Լիդիանի ու նրա տերերի հիմնական առաջադրանքներն են՝

ա. հանրային կարծիքը փոխել իրենց օգտին,

բ. վերացնել դիմադրության գլխավոր օջախը Ջերմուկ համայնքում,

գ. վերը նշված երկու առաջադրանքների շնորհիվ հնարավորություններ ստեղծել ներդրումային արբիտրաժի միջոցով գումար աշխատելու համար:

Վերը նշված առաջադրանքներն իրագործելու քայլերից մի քանիսը հետեւյալն են։

Սադրել բռնի գործողություններ Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքների դեմ։ 2020 հունիսին Լիդիանը փոխում է Ամուլսարի պահնորդական ծառայությունը: Նոր ընկերության անունն է «Հատուկ անվտանգության ծառայություն», որը հիմնադրվել է 2017թ-ին։ Լուրեր կան, որ այս ընկերությունում ներգրավված են նախկին զինվորականներ եւ արեւելյան մարտարվեստներով զբաղված մարդիկ, որոնց տրված է հստակ առաջադրանք՝ բացել շրջափակված ճանապարհները։ Նրանք Ամուլսար ժամանեցին չափազանց ագրեսիվ կեցվածքով՝ վրաերթի ենթարկելով Ամուլսարի դիմադրական կետերում ապրող շան 3 ձագերին, զինվորական համազգեստով, հրազենով ու մահակներով շրջապատելով Ջերմուկ տանող հիմնական ավտոճանապարհը, իրենց վրա չունենալով օրենքով պահանջված՝ ընկերության անվանումն ու անհատ պահնորդների անունները: Մի քանի օր շարունակ նրանք սադրանքների էին գնում, խախտում տեղացիների հետ համաձայնությունները, լարված վիճակ ստեղծում: Այս տակտիկայի նպատակը տեղացիներին բռնությունների մեջ ներքաշելն է, որպեսզի հիմնավորվի ոստիկանության միջամտությունը։ 

Ստեղծել Ամուլսարում աշխատանքներ անելու պատրանք։ Նոր պահնորդական ընկերության հրահրած գործողություններին անմիջապես հետեւեցին Վայքում գրանցված «Էկո Բիլդինգ» ընկերության գործողությունները։ «Էկո Բիլդինգը» պայմանագիր ունի Լիդիանի հետ եւ իբր՝ վերանորոգման աշխատանքներ պիտի անի Ամուլսարի տարածքում: Ընկերության հիմնադիրները կապված են Արամ Սարգսյանի հետ, 2018թ-ին վերջինիս գլխավորած նախընտրական «Մենք» դաշինքի անդամներ են: Ընկերության աշխատողներն իրենց բռնի են պահում, մի քանի օր առաջ տարածված տեսանյութից իմանում ենք, որ մահակներով, էլեկտրաշոկերով եւ այլ միջոցներով ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից որոշներին: Երեք օր առաջ այս ընկերության 6 աշխատողներ Սարավան գյուղի կողմից մտել են Ամուլսարի տարածք եւ դուրս չեն գալիս: Հուլիսի 27-ին Ջերմուկի բնակիչները հավաքվել էին Ամուլսար տանող ճանապարհների մոտ՝ կոչ անելով, որպեսզի նրանք դուրս գան այնտեղից։ Ոստիկանությունը բերման երթարկեց տասից ավելի մարդկանց, «Էկո Բիլդինգի» աշխատողների շարունակեցին մնալ Ամուլսարի տարածքում:

Իրականացնել տեղեկատվական գրոհ։ Լիդիանին ծառայող լրատվամիջոցները, որոնց ցանկն, ի դեպ, համընկնում է ռոբասերժական լրատվամիջոցների հետ, նորից ակտիվացել են։ Թե՛ լրատվամիջոցերի, թե՛ ընկերության պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով ընկերությունը տարածում է զրպարտող տեղեկություններ Ամուլսարի պահապանների մասին։ Օրինակ, «հիմնավոր կասկածներ» բառակակապցության տակ տպավորություն են ստեղծում, թե իրենց տարածքից գողություն է արվել՝ բարդելով պատասխանատվությունը Ամուլսարի պահապանների վրա։ Այնինչ այս ամբողջ ընթացքում տարածքը գտնվել է Լիդիանի պահնորդական ծառայությունների, տեսանկարահանող սարքերի մշտական հսկողության ներքո։ Այս տակտիկան ուղղված է ինչպես հայաստանյան լսարանին, որպեսզի հանրային կարծիք ձեւավորեն, այլեւ հնարավոր է՝ պարտատերերին, որպեսզի իրենց գույքի հետ կապված սպեկուլյատիվ ինֆորմացիա դուրս թողնեն։

Ընկերությունն ու իրեն սպասարկող ֆեյք օգտատերերը տեղական եւ միջազգային հարթակներում շարունակում են ստեր տարածել, թե իբր Ամուլսարի պայքարը ֆինանսավորվում է ինչ-որ կոնկրետ տեղից։ Տեղեկատվական դաշտում ընկերությունը փորձում է ատելություն քարոզել Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող բնապահպանների, տեղացիների նկատմամբ: Ոչ միայն Լիդիանին սպասարկող ֆեյք օգտատերերն ու էջերը, այլ նույնիսկ Լիդիանի փաստաբանն է շարունակում Ամուլսարի համար պայքարողներին ներկայացնել իբրեւ Հայաստանի պետական շահերի դեմ գործողներ, որոնք ի թիվս այլ բաների նաեւ վնասում են Հայաստանի բանակին, մանավանդ՝ հայ-ադրբեջանական զինված կոնֆլիկտի վերջին սրացման օրերին։

Քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Լիդիանն ակտիվորեն աշխատում է քաղաքական ուժերի հետ, որպեսզի վերջինները սատարեն Ամուլսարը հանք դարձնելու ծրագրին։ Ըստ մեր տեղեկությունների, Լիդիանը փորձում է գործարքների գնալ մերժված կուսակցությունների եւ նրանց կողքին հայտնված նորահայտ քաղաքական ուժերի հետ, որոնք ակտիվորեն աշխատում են ընդդեմ ներկայիս կառավարության։

Ակնհայտ է, որ Ամուլսարում երբեւէ հանքարդյունաբերական ծրագիր չի իրականացվելու, սա երաշխավորում են տեղի բնակիչները եւ Հայաստանի գիտակից քաղաքացիները։ Սակայն Հայաստանին իրավական ծուղակները գցելու միջոցով ընկերությունն ու նրա նոր տերերը կարող են նոր իրավիճակից ելնելով մտնել ներդրումային արբիտրաժ եւ գումարներ կորզել Հայաստանից։ Լիդիանի նոր գրանցումը այդ նոր իրավիճակի գործոններից մեկն է։ Որեւէ կերպ չպետք է թույլ տալ մյուս գործոնի իրականություն դառնալը՝ Ամուլսարում աշխատելու պատրանք ստեղծելը։ Նույնիսկ եթե Լիդիանը ֆիկտիվ գործունեություն ծավալի, ու դրանից հետո կառավարությունը որոշի Լիդիանի գործունեությունը դադարեցնել, ապա դա Լիդիանին առիթ է տալու մտնել արբիտրաժ ընդդեմ Հայաստանի եւ նրա քաղաքացիների։

Ամուլսարի հարցը լուծելի է ՀՀ օրենսդրության շրջանակներում, պարզապես քաղաքական կամք է պետք։

Լիդիան Արմենիա Ամուլսար

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին