f

Անկախ

Բացակայող Փաշինյան


Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը բացակա է, ինչը բնորոշ չէ նրա տեսակին, նրա էությանը: Նրա ոճն է՝ անվերջ լինել եթերում, իրադարձությունների կիզակետում՝ փորձելով դրանից օգուտներ քաղել, վարկանիշ բարձրացնել, PR-վել, բայց հիմա նա ստվերում է:

1. Դիմորդները փողոցում են, իրենց արդար պայքարն են մղում սեփական իրավունքները պաշտպանելու համար: Հայաստանի պատմության ընթացքում ամենաանհաջող կրթության նախարարը՝ Արայիկ Հարությունյանը երկու ոտքը դրել է մի կոշիկում եւ համառորեն պաշտպանում է իր իսկ սխալները, ոստիկանները բերման են ենթարկում 17-18-ամյա տղաներին եւ աղջիկներին, ապագա զինվորներին, ողջ հասարակությունը դիմորդների կողմից է, իսկ Փաշինյանը լռում է, թեև իր ոճին համապատասխան պետք է հայտնվեր եւ կանգներ դիմորդների կողքին՝ «նրանց բուհն է, ինչ կուզեն կանեն տամաբանության մեջ»։ Արայիկ Հարությունյանի պահվածքից վնաս են կրում բոլոր կողմերը, իսկ Փաշինյանը բացակա է:

2. Երկրում կորոնավիրուսային համավարակի հետ կապված խայտառակ վիճակ է: Մահերի թվերը լուրջ ցավ եւ մտահոգություններ են առաջացնում: Այս ցուցանիշով Հայաստանը աշխարհի ամենավատ ցուցանիշն ունեցող քսան երկրների թվում է։ Իսկ Փաշինյանը բացակա է, ասես՝ հարցը «հարևան» Մոզամբիկին է վերաբերում։

3. Հայաստանում շատ քիչ կորոնավիրուսային թեստեր են արվում: Այնքան քիչ, որ հարց է առաջանում, թե գուցե երկրում թեստերի քանակի խիստ պակաս կա: Թե՞ տեղական արտադրության թեստերից բան դուրս չեկավ։ Խնդիրը սուր է, իսկ Փաշինյանը կրկին բացակա է:

4. Փաշինյանի այսպես կոչված հեղափոխական թիմը վերջին օրերին քեֆ-ուրախությունների մեջ է: Տավուշյան մարտերից դեռ երկու շաբաթ էլ չի անցել, վիրավորները դեռ հոսպիտալներում են, զոհերի հիշատակը դեռ կարգին չենք հարգել: Նրա մերձավոր շրջապատը ցուցադրական քեֆեր է կազմակերպում մարտական գործողությունների դաշտից ընդամենը մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա։ Փաշինյանը կրկին բացակա է:

5. Եվ իհարկե, Փաշինյանի ամենավտանգավոր բացակայությունը. ՌԴ նախագահ Վլ. Պուտինը բոլորի հետ քննարկում է հայ-ադրբեջանական լարվածությունը՝ առանց Փաշինյանի։ Քննարկում է իր նախարարների հետ, իր անվտանգության խորհրդի հետ, Էրդողանի հետ։ Իսկ Փաշինյանը բացակա է։

Դժվար է ասել, թե վարչապետի բացակայության իրական պատճառները որոնք են, բայց մշտական լայվերի սիրահար Փաշինյանը իրեն դուրս է դնում երկրում ընթացող իրադարձություններից։ Արդեն նա չէ սերիալի հերոսը։ Կա՛մ միտումնավոր է այդպես անում, կա՛մ ուղղակի բարդ իրավիճակներում նա այդպիսին է։

 

Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Մարինե Սուքիասյան «Այլընտրանքային նախագծեր խումբ» Նիկոլ Փաշինյան

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին