Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստում որոշում կայացրեց, որով Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետիօ պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ռոմանոս Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ հնարավոր է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվի Շրջակա միջավայրի նախարար։
Նշենք, որ ինքը` Ռոմանոս Պետրոսյանը չէր մեկնաբանել նոր պաշտոնում նշանակվելու մասին լուրը:
Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 1-ին։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մայիսի 5-ին Էրիկ Գրիգորյանը ազատվել էր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Նախարարի լիազորություններն այս ընթացքում կատարում է առաջին փոխնախարար Վահե Ջիլավյանը: