f

Անկախ

Մենք չենք զգում, որ պետությունը ցանկանում է արդարացի եւ օրինական ճանապարհով լուծել մեր խնդիրները. Լիդիանի աշխատակից


Կառավարության դիմաց ակցիա իրականացնող «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողներն ու Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները ոստիկանների հետ համաձայնության եկան, որ կընթերցեին իրենց համատեղ դիմումն ուղղված վարչապետին եւ կհեռանան:

Ակցիայի մասնակիցներից մեկը բոլոր աշխատակիցների անունից բարձրաձայն կարդաց հորդորը, որում մասնավորապես ասվում է.

«Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, մենք ներկայացնում ենք Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչների մեծամասնությունը: Դեռեւս 2 ամիս առաջ մենք 1200 բակչի ստորագրությամբ նամակ ենք հանձնել կառավարությանը, սակայն, որեւէ պատասխան չստանալով, հուլիսի 22-ին բաց նամակ հղեցինք, որը տարածվեց լրատվամիջոցներում:

Դատելով ձեռ լռությունից՝ տպավորություն է ստեղծվում, որ դուք մոռացել եք, որ Ամուլսարն ու շրջակա բնակավայրերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ դուք բարձրաձայնված խնդիրներն համարում եք օտար պետության եւ օտար ժողովրդի ներքին հարց, մենք հիշեցնում ենք, որ մենք ՀՀ լիիրավ քաղաքացիներ ենք, մեզ վրա եւս տարածվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված բոլոր օրենքներն ու պարտականությունները, իսկ դուք ստանձնել եք պարտավորություն, որ դուք կլուծեք մեր խնդիրները եւ կապահովեք իրավական եւ սոցիալական պաշտպանվածություն:

Մենք չենք զգում, որ պետությունը ցանկանում է արդարացի եւ օրինական ճանապարհով լուծել մեր խնդիրները, ավելին, մենք կասկածներ ունենք՝ կառավարությունւ մեզ զոհաբերում է, ոմանց տնտեսական եւ սոցիալական շահերի համար, մեր պահանձները չեն փոխվել, պահանջում ենք Ամուլսարի շուրջն ապրող մարդկանց ապահովել արժանապատիվ աշխատանքով, պահանջում ենք Ամուլսարի խնդիրը զերծ պահել քաղաքական շահարկումներից եւ հարցը լուծել բացառապես իրավական դաշտում: Պահանջում ենք կառավարությանը միջոցներ ձեռնարկել եւ անհապաղ բացել մի քանի տասնյակ մարդկանց կողմից բացել արդեն 2 տարի շրջափակված հանքի ճանապարհները եւ թույլ տալ շահագործել հանքը, պահանջում ենք հանքի ճանապարհներն անօրինական ձեւով փակած մարդկանց կարծիքը չընդունել որպես համայնքի տեսակետ, նրանք չեն ներկայացնում ազնիվ, աշխատասեր եւ համայնքի ճակատագրով մտահոգ բնակիչներին, ավելին այս 2 խմբերի միջեւ կան խորը անհամաձայնություններ եւ լաեւվածությունը, որը կաող է վերածվել արյունալի բախումների:

Պահանջում ենք լինել անկեղծ եւ ընդունել բնապահպանական առումով Ամուլսարի հանքի շահագործման նախագիծը, Հայաստանում լավագույնն է եւ չափորոշիչներով գերազանցում է բոլոր հանքերին: Պահանջում ենք հավատարիմ մնալ ձեր նախկինում արված հայտարարություններին, որոնցով դուք պնդել եք, որ հանքը չշահագործելու իրավական պատճառներ չկան, պահանջում ենք հրաժարվել կրավորական կեցվածքից եւ զբաղվել մեր խնդիրներով, քանի որ մենք կանք, գոյություն ունենք ու մնացել ենք առանց աշխատանք»:

Լիդիան Արմենիա Բողոքի ակցիա

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին