f

Անկախ

Ես չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի» քավության նոխազը. ՍԴ դատավորի թեկնածու


Շուրջ 3 ժամ ընթացած քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հնչեցրեցին ինչպես սոցցանցերում, մամուլի կողմից բարձրաձայնված բոլոր հարցերը, այնպես էլ աիյնպիսի  հարցեր, որոնք լրատվամիջոցների կողմից չէին հնչեցվել: Այս մասին, այսսօր՝ հուլիսի 30-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը:

«Իմ կողմից փորձ կատարվեց հնարավորինս անկեղծ ներկայացնել հարցերի վերաբերյալ իմ վերաբերմունքը, իմ մոտեցումները, որոնք իմ կարծիքով «Իմ քայլի» պատգամավորներին թույլ կտան ձեւավորել մոտեցում հետագա գործընթացներում»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ իր հայրն է ժամանակին դակել քաղաքական դատավարությունների, այդ թվում «Մարտի 1»-ի գործով մեղադրանքները, եւ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները եւ նախկին քաղբանտարկյալները կոչ են արել կառավարությանը հետ կանչել իր թեկնածությունը, Վահրամ Ավետիսյանն ասաց. «Այդ հարցը տարբեր ասպեկտներով քննարկվեց: Իմ մոտեցումը հետեւյալն է, որ ես ամենեւին չեմ ուզում արդարացնել նորանկախ Հայաստանում դատական համակարգում առկա խնդիրները: Նաեւ չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի» քավության նոխազը: Իմ հոր հետ կապված հարցադրումների առումով նշեմ, որ այստեղ անհրաժեշտ է հստակ պարզել վճռաբեկ դատարանի գործառույթը, արդյոք Վճռաբեկ դատարանը ըստ էության, գործ քննող դատարան է, թե ոչ: Արդյոք առկա են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին»:

Հիշեցմանը, որ հենց Նիկոլ Փաշինյանն է ժամանակին հայտարարել, որ քաղաքական վճիռներ են կայացել, ՍԴ դատավորի թեկնածուն ընդգծեց. «Այստեղ մասնագիտական հարթության մեջ պետք է նայենք: Վճիռները ի՞նչ հիմքով են բեկանվում: Այսինքն արձանագրվում է տվյալ ժամանակաշրջանում թույլ տրված իրավունքի խախտում, թե՞ նոր երեւան եկած հանգամանքներ են առկա, որոնց ուժով այդ որոշումները վերանայվում են: Ամեն դեպքում՝ ես հասկանում եմ նման հարցադրումներ կատարող սուբյեկտների մտահոգությունները, բայց չեմ կիսում դրանք, որովհետեւ ներկայումս կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են, որոնք  առնչություն են ունեցել այդ գործերին: Իմ հայրը արդեն 4-5 տարի է թոշակի է գնացել, ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը հետագայում ՍԴ-ում իմ գործունեության վրա»:

Դիտարկմանը, որ կարող է ՍԴ-ում «Մարտի 1»-ի հետ կապված հարցեր քննարկվեն եւ այստեղ շհերի բախում կարող է լինել, Վահրամ Ավետիսյանն արձագանքեց. «Ես այդ տեսակետները հնչեցրած անձանց մտահոգությունները կիսում եմ: Նրանք ունեն որոշակի հիմքեր որոշակի հանգամանքների շուրջ պնդումներ անելու համար, դա նրանց իրավունքն է, բայց ես չգիտեմ որեւէ հաստատված փաստ, որը ճանաչել է այս կամ այն սուբյեկտի մեղավորությունը այս կամ այն պրոցեսում: Եթե պատկերացնենք տեսականորեն, որ ես ընտրվեցի ՍԴ դատավոր եւ դիցուք, իմ հոր հետ կապված ինչ-որ վեճ եղավ, որը կհասնի ՍԴ, ՍԴ-ի մասին օրենքը հստակ սահմանում է, որ շահերի բախման դեպքում դա համարում է անհամատեղելիության հիմքմ, եւ ես չեմ կարող մասնակցել այդ գործի քննությանը: Միջնորդավորված էլ չեմկարող մասնակցել, որովհետեւ ես վստահ եմ, որ ՍԴ-ում, նաեւ այդ նոր դատավորները, որ կընտրվեն, նրանք կունենան այնքան սկզբունքայնություն, անաչառություն, որ ես որեւէ ձեւով չեմ կարողանալու միջնորդավորված ազդեցություն ունենալ»:

Վահրամ Ավետիսյան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին