f

Անկախ

ԱՅՍՊԵՍ ԴԵՊԻ ՈՒ՞Ր ԵՎ ԻՆՉՈՒ՞


 Որոշ վայ «փորձագետներ» և «լեզվաբան-գրականագետներ», որ բուհ-ը փանջունիաբար են ավարտել, որ չգիտես գիտամանկավարժական ո՞ր նվաճումների ու արժանիքների արդյունքում նշանակվել են դպրոցական կրթության չափորոշիչներ ստեղծող և ծրագրեր կազմող, ինչպես երևում է, տառապում են ոչ միայն մեծամտության ախտով, այլև ուղեղային մորմոքների մեջ են։ Նաև նրանց սատարող պատեհապաշտների ու քծնողների մի դոնդողանման զանգված։ Դատե’ք ինքներդ։ Ասպարեզ են նետում անգրագետ շարադրանքով, անհասկանալի կառուցվածքով ու անհարյտ նպատակ հետապնդող մի խզբզոց, որ անվանել են «գրականության ուսուցման չափորոշիչ» և սպասում են հիացական օվացիաների։ Երբ պատկառելի վաստակ ունեցող գիտնականներ ու փորձառու մանկավարժներ հայտնում են իրենց դժգոհությունը, սրանք կա’մ չքմեղանում են, կամ, որ առավել տարօրինակ է, ոհմակային օրենքներով կազմակերպում են հարձակումներ՝կանգ չառնելով որևէ հնարքի առաջ։ Նախ չքմեղանքի մասին. ցույց ես տալիս շարադրանքում առկա, լիկկայանի սովորողին նույնիսկ չսազող ոճական, կետադրական և ուղղագրական սխալները, չեն ամաչում, չեն կարմրում և ամենայն հանգստությամբ հայտարարում են, թե սևագրություն է։ Հիմա ժողովրդի ասած՝ «ծուռը նստենք, շիտակ խոսենք». այն ո՞ր հիմնավոր կրթություն ստացած մասնագետն է, մանավանդ բանասերը, սխալներով սևագրում, որ հետո՝ մաքրագրելիս, սխալներն ուղղի։. Թե գիտեք, տեղեկացրե’ք, խնդրում եմ։ Իսկ այս խմբի ղեկավարը հունգարական հայտնի տեսակի հրճվանքով հայտնում է, թե իր թոռնիկը բողոքում է մեր երկար պատմությունից, որովհետև ստիպված է շատ կարդալ, որ յուրացնի նույն այդ պատմությունը։ Դե հիմա ձեզ եմ հարցնում՝ այս կրթությամբ ու մտածելակերպի տեր անձնավորությունը, որ ճիշտ մտածող մի թոռնիկ չի կարող դաստիարակել, կարո՞ղ է «երկնել» գրականության այնպիսի ծրագիր, որով հայրենիքին ու մարդկությանը պիտանի սերունդներ դաստիարակվեն։ Եզրակացությունը թողնում եմ մտածող մարդկանց: Ապա՝ հազար ձևերով ու հնարներով բացատրում ես, թե ինչու առարկան պետք է կոչվի հայ գրականություն, և ոչ պարզապես գրականություն։ Փաստարկները կկրկնեմ, եթե անհրաժեշտություն առաջանա։ Ասեմ միայն, որ հոդաբաշխ որևէ փաստարկով չեն հիմնավորում, բացի նրանից, որ հայ գրականությունը համաշխարհային գրականության մի մասնիկն է, և այդպես ավելի ճիշտ է։ Այստեղ հայտնի ֆիլմի հերոսը կբացականչեր՝ մաշալլա։ Հասկացա՞ք։ Պատիվ են անում հայ գրականությանը... այն կորցնելով համաշխարհային գրականության՝ իրենց իսկ մոգոնած շիլաշփոթում։ Այս «նորերը» ի՞ նչ են կարծում , ռուսաց գրականությունը նույնպես համաշխարհային գրականությու՞ն է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչու՞ տեղ չի գտել մյուս գրականություների կողքին, իսկ եթե ոչ, ապա ինչու՞ է արժանացել «հատուկ» պատվի և պետք է ուսումնասիրվի առանձին դասընթացով։ Այստեղ նույնպես գործում է արդեն երկու տարի շարունակվող կարմիր գծի մոտեցումը. այն է՝ «նորերը» առաջադեմ են, իսկ «հները», այսինքն՝ նախկինները, հետադեմ։ Նախ նորեր կան, որ նխնադարից են ճափա ընկել և դեռ ճանապարհի կեսն էլ չեն անցել։ Ապա՝ նախկիններ հորջորվածների մեջ գործիչներ կան, որ իրենց գործերում արդեն ուրվագծում են գալիքը։ Այս դեպքում գրողների մասին չխոսեմ՝ թողնելով հաջորդ անգամվան։ Ժենյա Քալանթարյանի անունն ու վաստակը սրանց մի բան հուշում է՞, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա հուշեմ, որ թերուսների համար հատուկ դպրոցներ կան։ Այդպես նաև Դավիթ Գասպարյանի , Վազգեն Գաբրիելյանի, Սեյրան Գրիգորյանի, Ազատ Եղիազարյանի, Դավիթ Գյուլզադյանի, Վանո Եղիազարյանի, Սամվել Մուրադյանի և այլոց անունները։ Եվ համբակների մի նախիր այս տեսակի «նախկինների» մասին ասում է, թե «քառակուսի գլուխ ունեն»։ Ո՞վ, ու՞մ։ Գլուխ չունեցողը, ՄՏՔԻ ՄԱՐԴՈՒՆ։ Եվ հիմա ես հակադրվում եմ իմ լավ բարեկամ և ընկեր Սեյրան Գրիգորյանին. նա այս չափորոշիչները համարում է ապուշություն։ Միամի՜տ լավատեսություն: Ո’չ, բարեկա’մ։ Սա պարզ դավադրություն է, ծրագրված արկածախնդրություն։ Այսպես դեպի ու՞ր։ Ինչու՞։

Սերժ Սրապիոնյան ՖԲ Գրառում Հայ գրականություն Սեյրան Գրիգորյան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին