РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբից հայտարարել են, որ թվիթերում նրա գրառումը՝ պետության ղեկավարի ընտրությունները հետաձգելու մտադրության մասին, հռետորական էին։ Գրում է Gazeta.ru-ն։
«Նախագահը միայն բարձրացնում է քաոսի մասին հարցը, որը ստեղծել են դեմոկրատները՝ պնդելով, որ ամբողջ քվեարկությունը պետք է փոստային տարբերակով տեղի ունենա», - հայտարարել է Թրամփի շտաբի ներկայացուցիչ Հոլան Գիդլին:
Նրա կարծիքով ՝ այդ պատճառով Թրամփի գրառումը հռետորական էր:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հայտարարել էր, որ 2020 թ․ ընտրությունները կլինեն «պատմության մեջ թափանցիկության առումով ամենավատթարագույնն» այն պատճառով, որ կորոնավիրուսի շաւրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված դրանք փոստային քվեարկությամբ անցկացվեն: Այդ կապակցությամբ նա առաջարկել էր ընտրություններն ավելի ուշ ժամկետի հետաձգել։