f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Դարձյալ դրամատիկ շաբաթ՝ մի բաժակ ջրում բարձրացված ՀԴՄ-ային փոթորիկով, ոստիկանության ձեռնարկած հերթական  զավեշտալի տեսարաններով, ցույցերով և վերջապես Սահմանադրական դատարանի դեմ կազմակերպված արշավով, որն այս շաբաթ մտավ վճռական հանգրվան:

Ո՞վ է ուտում զինվորի հացը

Շաբաթը սկսվեց վարչապետի հերթական ֆեյսբուքյան գրառումից առաջացած աղմուկով: Հայտնի դարձավ, որ կիրակի օրը նա ընտանիքով գնացել է Արցախում պարտադիր զինծառայությունն անցնող որդուն տեսության և ճանապարհին «սարսափելի» դեպք է պատահել: Ընտանիքը Երևան-Դադիվանք ճանապարհին մտել է «մի կտոր հաց» ուտելու  «Արի ռեզորտ» ռեստորանում, որտեղ հաշիվը փակելուց հետո ՀԴՄ կտրոն չեն տվել՝ պատճառաբանելով, որ ՀԴՄ սարքը խափանված է: Վարչապետը խիստ զայրացել է, զանգահարել է Արցախի հարկային մարմիններին, որ ՀԴՄ չխփող ռեստորանը պատժվի օրենքով: Ավելին, իր հրապարակման մեջ Փաշինյանը ռեստորանի սեփականատիրոջը մեղադրեց զինվորի հացը գողանալու մեջ, նշելով՝ «ՀԴՄ կտրոն չխփողը զինվորից է գողանում, հիմա դուք կոնկրետ դրանով եք զբաղված»:

Հետագայում պարզվեց, որ տվյալ ռեստորանը հաստատագրված կարգով է հարկ վճարում, ռեստորանի տերը նոր սարքը ձեռքին ճանապարհին է եղել, տեղ հասնելուն պես կտրոնը տպել և ուղարկել է, բայց դա արդեն կարևոր չէր, խիստ և օրինապահ ղեկավարի կերպարը վերահաստատելու համար ստեղծված տեսարանը կայացել էր: Հետագա արձագանքներից պարզվեց, որ տվյալ ռեստորանը հիմնադրվել է հատուկ բիզնես ծրագրով, որի նպատակն է ազատագրված հայրենիքի այդ հատվածում ստեղծել աշխատատեղեր, զարգացնել տնտեսությունը, աջակցել շրջանի գյուղացիների մթերքների իրացմանը, խթանել Արցախի զբոսաշրջության զարգացման ծրագրին և օգնել պաշտպանության բանակին:  

Մինչդեռ բոլորը սկսեցին հաշվել, թե ով ինչքան վնաս է տվել պետության բյուջեին, տվյալ ռեստորանի տե՞րը 39 հազար դրամից հանվող մի քանի հարյուր դրամ հարկով, թե՞ վարչապետը, որ մեկնել է որդուն տեսնելու 12 մեքենաների ավտոշարասյունով, անվտանգության ահռելի անձնակազմով,  հետևաբար բենզինի և կեցության նշանակալի ծախսերով:  Ո՞վ է վճարել այդ ծախսերը, ի՞նչ գրպանից և այդ վճարից ստացված շահույթից ո՞վ է հարկ մուծել: Բայց սրանք արդեն հռետորական հարցեր էին:  

Հանրաքվե՝  որպես Սահմանադրական դատարանի թնջուկի հանգուցալուծում

Ինչպես գիտենք, օրենսդիր մարմնի ընդունած նախորդ օրենքը Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին, որը  առօրյա խոսակցություններում անվանում են օրենք դատավորներին պետական կաշառք տալու մասին, արդյունք չտվեց: Որևէ դատավոր չհրաժարվեց իր աշխատանքից, թեպետ դրանից հետո կարող էր առանց աշխատելու նույն չափով աշխատավարձ ստանալ: Եվ ակնհայտ էր, որ մինչև նրանց տրված ժամակետի ավարտը իրավիճակը չի փոխվի, դատավորները հաստատակամ են: Հետևաբար իշխող կուսակցությունն անցավ վճռական հակահարվածի:  

Փետրվարի 6-ին Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունը ներկայացնող 44 պատգամավորների ստորագրությամբ խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգ մտցվեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է Սահմանադրության 213-րդ հոդվածին (Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարման մասին) և շրջանցում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ սահմանադրական օրենքների և ՀՀ ԱԺ կանոնակարգի համապատասխան դրույթներով սահմանված պարտադիր պահանջը, այն է՝ նախագիծը ՀՀ Սահմանադրական դատարանի քննությանը ներկայացնելը։ Այն առաջին ընթերցմամբ չընդունվեց: «Բարգաված Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին, իսկ «Իմ քայլը»՝ ձեռնպահ: Փաստորեն ձեռնպահ մնացին նաև նախագիծը ներկայացրած 44 պատգամավորները: Նպատակն այն էր, որ դրանից հետո քվերակության դրվեր նախագիծը հանրաքվեի ներկայացնելու որոշումը: Այդպես էլ արվեց: Քվեարկության արդյունքում ԱԺ պատգամավորների 88 ձայներով ընդունվեց այն համաժողովրդական հանրաքվեի դնելու ապօրինի որոշումը, որը և ներկայացվեց ՀՀ նախագահի ստորագրությանը։ Նույնպիսի փութաջանությամբ փետրվարի 9-ին ՀՀ նախագահը ստորագրեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը, և ապրիլի 5-ը նշանակեց հանրաքվեի անցկացման օր։

Այս իրարանցման մեջ բավական ուշագրավ էր ՀՀ վարչապետի հայտարարությունը. 

«…Բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի՝ որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր: Իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ: …Եվ դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու, բոլորով»:

Փաստորեն նրանք, ովքեր կփորձեն իրավական ճանապարհով գնալ և դեմ արտահայտվել, ապա ոչ միայն «սև» կհամարվեն, այլև «շնաբարո դուրսպրծուկ», ավելին՝ մենք կլսենք նրանց «վնգստոցը», իսկ սա նշանակում է, որ կենթարկվեն դաժան հաշվեհարդարի, իսկ նրանք, ովքեր կհետևեն իրենց առաջնորդի կամքին թեկուզ ոչ իրավական ճանապարհով, կհամարվեն ազգի նվիրյալներ: Մինչ այս  մենք բազմաթիվ քրեական գործերից ու պաշտոնանկություններից գիտեինք, որ վարչապետի որևէ գաղափարին «չէ» ասողների կենսագրությունը դժվարին ընթացք է ստանում: Հիմա կարելի է պատկերացնել այն քաղաքացու վիճակը, որը ապրիլին 5-ին, խուց մտնելով  և չցանկանալով օրենքի ու իրավունքի դեմ մեղանչել, ինչ երկընտրանքի է դեմ առնելու՝  հիշելով վարչապետի խոստումը:

Այսուհանդերձ, չվախենալով ներկայիս և ապագա պիտակներից, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիս Ալավերդյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը խնդրագիր հղեցին նախագահ Արմեն Սարգսյանին՝ հորդորելով չստորագրել հանրաքվեի մասին որոշումը, քանի որ այն «ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը»: Այդ խնդրագիրը, սակայն, որի տակ ստորագրեց 132 իրավաբան ու իրավապաշտպան, մնաց ձայն բարբառո հանապատի:

Սակայն նրանց կարելի  է «մխիթարել» մի հանգամանքով. ըստ էության անհետևանք ու անպատասխան մնացին  մի շաբաթում իրար հաջորդող ուղերձները Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներից և Վենետիկի հանձնաժողովի նախագահից, որոնք հաստատակամորեն հորդորում էին չգնալ այդ ճանապարհով և օրենսդրական նախաձեռնությունը շտապ (nota bene) ուղարկել Վենետիկ խորհրդատվություն ստանալու համար: Սակայն մեր օրենսդիրներն այդ ուղերձներից միայն շտապ բառն ընկալեցին, այն էլ՝ յուրովի, և շտապ վիճելի որոշումն ընդունեցին:

Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ վերոհիշյալ պատմական նիստը խորհրդարանում, ընդդեմ Սահմանադրական դատարանի և փաստացի Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության, ընթանում էր հենց այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանում նշում էին այդ հաստատության հիմնադրման 24-րդ տարեդարձը:

 

Մի գեղեցիկ օրվա հուսախաբություններ

Հետախուզման մեջ գտնվող նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկուշաբթի հայտարարեց, որ պատրաստ է վաղն ևեթ վերադառնալ և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Բայց  մի պայմանով. քննարկումը կազմակերպել վարչապետի մասնակցությամբ, ուղիղ հեռարձակմամբ և ՀՔԾ պետի, գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների, միջազգային կառույցների և դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությամբ: Եթե իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորող գեթ մեկ ապացույց ներկայացվի, ինքը պատրաստ է կրել քրեական պատասխանատվություն։ Առայժմ արձագանք չկա:

Երեքշաբթի դիմակավորված իրավապահները գործարար, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ու նրա երկու ընկերներին բերման ենթարկեցին ապօրինի զենք պահելու կասկածանքով։ 3 ժամ պահելուց հետո նա ազատ արձակվեց և հայտարարեց. «Մի գեղեցիկ օր ես եմ պառկացնելու, ոտքերս մաքրելու իրենց վրա»:

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց երկրորդ նախագահի փաստաբանների ինքնաբացարկի միջնորդությունը, ինչպես նաև գործի նյութերն ամբողջական ծավալով տրամադրելու միջնորդությունը՝ բավարարելով  դատախազության բողոքը:  

Ֆինանսների նախկին նախարարի փաստաբանական թիմն ահազանգեց իր պաշտպանյալի առողջական խնդիրների մասին:  

Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ցույցի հավաքված «Ադեկվադ» միաբանության անդամները, որոնք  իրենց հետ նավթի տակառներ էին տարել նախագահական նստավայր նախագահին փոխանցելու համար, հայտարարեցին, որ նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ֆինանսական շահերը բախվում են հայկական պետությունների ազգային շահերին, քանի որ Սարգսյանը մասնաբաժին ունի Ադրբեջանի գազային և նավթային ենթակառուցվածքներում։  

Ձերբակալվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու կասկածանքով:  

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետին, մաքսային 2 տեսուչի և մեկ մաքսանենգի 3 հազար դոլարի դիմաց բեռն առանց մաքսազերծման Հայաստանի տարածք թողնելու փաստով։  

Անցած շաբաթ ցույց էին անում ավտոներկրողները: Նրանք, հավանաբար աղքատությունը գլխներից հանելու մղումով վարկեր վերցնելով, մեծ քանակությամբ մեքենաներ են ներկրել, որոնք չեն կարողանում վաճառել, իսկ դրանց գույքահարկը մնացել է իրենց վրա: Նրանք բացատրում են, թե ինչ հանգամանքների բերումով են հայտնվել այս վիճակում, դրանից ելք են փնտրում և եկել էին կառավարության շենքի մոտ, այդ ելքի մասին լսելու հույսով: Մինչդեռ նրանց ժամկետ է դրվել, կա՛մ մինչև հունիս իրացնել մեքենաները և վճարել պարտքերը, կամ… 

Երկրորդ տարբերակը հավանաբար հայտնի կդառնա մի «գեղեցիկ»  օր:

 

 

Հասարակություն

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին