f

Անկախ

«Փաստ». Հա­յաս­տա­նի կո­րուստը. երկրում խնդիր­նե­րը կու­տակ­վել են, խո­րա­ցել


Բնապահպանական խնդիրները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում, սակայն մեծամասամբ համակարգային լուծում չեն ստանում: Լուծումները կան, բայց գործընթացներն ընթանում են դանդաղ, մինչդեռ կան հարցեր, երբ հապաղելը կարող է շատ թանկ արժենալ բնության, նաև մարդկանց համար: 

Իհարկե, ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Սևանա լիճը, որն ամեն տարի ծաղկում է, լողալու համար դառնում է ոչ պիտանի, բայց ամենակարևորն՝ արդեն իսկ հնչեցվում է դրա ճահճացման ահազանգը: 

Բնապահպանական կարևորագույն խնդիրներից հաջորդն, իհարկե, հանքարդյունաբերությունն է՝ անուշադրության մատնված պոչամբարներ, չգործող, բայց ռեկուլտիվացիայի չենթարկված հանքեր և այսպես շարունակ: Սրանք ոլորտի եզակի խնդիրները չեն, բայց թերևս ամենակարևորներից են:

Բնապահպան Կարինե Դանիելյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այս ոլորտում կան երեք հիմնական ուղղություններ, որոնք հատկապես պետք է ուշադրության կենտրոնում պահել: «Գործողություններ արվում են, բայց դա շատ քիչ է: Հայաստանի փոքր տարածքում էկոլոգիական խնդիրները շատ կարևոր են, իսկ դրանց վրա ուշադրություն, կարծես թե, երբեք էլ չի դարձվել: Այս առումով խնդիրները կուտակվել են, խորացել. Սևանա լիճը՝ որպես պարզ օրինակ: 

Այն, որ այսօր Սևանա լիճը ծաղկում է, ոչ թե մեկ տարվա, այլ տասնամյակների հետևանք է՝ լճի մակարդակի իջեցում, աղտոտվածության աճ, ձկնային պաշարների կրճատում և այլն: 

Իհարկե, հիմնականն աղտոտվածությանն ու մակարդակի իջեցման խնդիրն է, ինչի հետևանքով մենք արդեն ունենք ճահճացող Սևան, որը շատ լուրջ խնդիր է մեզ համար, բայց կարծում եմ, որ դրա գիտակցումը չկա: 

Սրա մասին միշտ ենք խոսել, գրել, զգուշացրել: Ծրագրերը մշակված են դեռևս խորհրդային տարիներից: 

Շատ քիչ բան է արվել: Մենք միշտ խոսում էինք վատագույն սցենարի մասին, որ եթե չարվեն կոնկրետ քայլեր, ապա կսկսվի լճի ճահճացումը, հիմա այդ սցենարի ականատեսն ենք: 

Ամենակարևորն այն է, որ եթե այսպես շարունակվի, մենք Սևանա լճի ջուրը չենք կարող օգտագործել ո՛չ ոռոգման, ո՛չ էլ որևէ այլ նպատակով: Սևանը քիչ-քիչ կդադարի տուրիզմի կենտրոն լինելուց: Հակառակը՝ ջրերը իրար հետ կապված են, եթե Սևանը աղտոտվում է, ճահճանում է, դա ազդում է Հայաստանի գետերի վրա: 

Սա Հայաստանի կորուստն է, բայց այդ գիտակցությունը չեմ տեսնում հատկապես ղեկավարության մոտ: Ես հետևյալ կերպ կվարվեի՝ կմիավորեի ժողովրդի, միջազգային կազմակերպությունների և սփյուռքի ջանքերը Սևանը փրկելու համար»,-ասում է Դանիելյանը:

Նրա խոսքով՝ բնապահպանական մյուս կարևոր հարցը հանքարդյունաբերությունն է և հատկապես մետաղային հանքերի շահագործումը: «Հատկապես պետք է ուշադրություն դարձնել Լոռիում և Սյունիքում մետաղական հանքերի շահագործմանը: Դրանք ամբողջությամբ թունավորում են շրջապատը ծանր մետաղներով, քանի որ բաց հանքեր են և պայթյունների, կատարվող աշխատանքի հետևանքով աղտոտվում է շրջակա միջավայրը, տարածվում է ջրային ռեսուրսներով: 

Այս երկու մարզերում, հատկապես Լոռիում հստակ նկատելի է հանքերի շահագործման բացասական ազդեցությունը մարդկանց առողջության վրա: Երկրում այսօր կա 21 պոչամբար, որոնք չեն համապատասխանում միջազգային և որևէ ստանդարտի, այնտեղ ուղղակի թույների կուտակում է: 

Այս խնդրին ևս պետք է լուծում տրվի: Սևանա լճի վերականգնման և հանքարդյունաբերության ոլորտի կարգավորման ուղղությամբ հսկայական աշխատանք կա անելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Բնապահպանն արձանագրում է՝ կարծես թե, թափոնների դասակարգման, վերամշակման գործընթացն արդեն սկսվել է: «Փորձ է արվում դրանք տարանջատված հավաքելու, ինչ հնարավոր է հետագայում վերամշակելու և օգտագործելու առումով: Իհարկե, գործընթացը բավականին դանդաղ է ընթանում, կա միջազգային հսկայական փորձ, տնտեսական օգուտները կարելի է զուգակցել բնապահպանականի հետ, ուղղակի պետք է լինի աջակցություն այն բիզնեսին, որը դրանով զբաղվում է կամ զբաղվելու է»,- եզրափակում է Կարինե Դանիելյանը:

 

տնտեսություն Կարինե Դանիելյան Սևանա լիճ հանքարդյունաբերություն

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին