f

Անկախ

«Գալաքսի» ընկերությունների խումբը հրապարակել է 2019թ. հարկային և վարկային ցուցանիշները


«Գալաքսի» ընկերությունների խմբի 2019թ. հարկային պորտֆելը կազմել է ավելի քան 31 միլիոն դոլար, որը 2018թ-ի նույն ցուցիչի համեմատությամբ աճել է շուրջ 4 միլիոն դոլարով։ Հայաստանի խոշոր հարկատուներից ու գործատուներից «Գալաքսի» ընկերությունների խումբը, որը միավորում է 15 ընկերությունների մոտ 3000 աշխատակիցների, հրապարակել է 2020թ. տնտեսական և սոցիալական ազդեցության տարեկան զեկույցը, որում ներկայացված են ընկերությունների խմբի 2019թ. պետությանը վճարված հարկերն ու տուրքերը, վարկային պորտֆելը, աշխատավարձային ֆոնդը, երկրի ՀՆԱ-ի վրա ազդեցության ցուցանիշն ու կարևոր այլ տեղեկատվություն։

«Մեր շահերի կենտրոնը Հայաստանն է, ինչի վկայությունը մեր 20 տարիների գործունեության արդյունքն է։ Հավատում ենք, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ երկրի կայուն զարգացման և մարդկանց կյանքի որակի բարելավման հարցում, և մեր քայլերն ուղղում այդ առաքելության իրականացման համար», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։
 

«Գալաքսի» ընկերությունների խումբն իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում Հայաստանում ամեն երրորդ տնային տնեսություն։ Համայնքի տիպային բնութագիրը քաղաքաբնակ, բարձրագույն կրթությամբ, միջին և բարձր եկամտային խմբի 18-55 տարեկան կանայք և տղամարդիկ են, որոնց 46,3%-ը քաղաքականապես ակտիվ են և 76%-ի համար ինտերնետն ինֆորմացիայի առաջնային աղբյուր է։ Միայն 2019թ. ընթացքում «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից տեղական շուկայից ձեռքբերումները կազմել են 53 մլն ԱՄՆ դոլար, ինչը զգալի ազդեցություն է ունեցել երկրի ՀՆԱ-ի վրա։ 

«Գալաքսի» խումբը 2019 թվականին ունեցել է 3,02% մասնաբաժին ՀՀ բանկերի կողմից տրամադրված վարկային պորտֆելում, որը կազմել է մոտ 128 միլիոն դոլարի, ինչն էլ էական եկամտաբերություն է ապահովել բանկային համակարգի համար։

Ընկերությունների խմբում աշխատավարձային ֆոնդում էական բարելավում է նկատվել։ Ընկերությունների խմբի միջին ամսական աշխատավարձը, որը 2018թ-ին եղել է 314 000 դրամ, 2019-ին դարձել է 376 000 դրամ, իսկ վճարած եկամտային հարկը կազմել է 3,709 միլիարդ դրամ։ 
Հիշեցնենք, որ ընկերությունների խումբը հայտարարել էր, որ տնտեսական գործունեության սահմանափակումների առաջին եռամսյակն ամփոփում է առանց աշխատատեղերի կրճատման։ Ընկերության տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցը մանրամասն ներկայացված է պաշտոնական կայքում։

Գալաքսի ընկերություն

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին