f

Անկախ

Արդեն հոգնեցինք անտեղի պայքարելուց։ Պարոն Մարության, Մեշչյան ես ավելին էի սպասում ձեզանից, քան ստանում ենք։


Արդեն հոգնեցինք անտեղի պայքարելուց։ Պարոն Մարության, Մեշչյան ես ավելին էի սպասում ձեզանից, քան ստանում ենք։ Արդեն էլ ուժ չունենք պայքարելու ուստի օգտվեք առիթից ու վերացրեք Երևանի վերջին ամենասիրուն պատառները։

Երևանի կենտրոնները պետք է բեռնաթափվեին սրճարաններից, այո՛, դուք իսկապես բեռնաթափում եք ։

Անկեղծ հոգնել եմ անգամ ավել բան գրելուց և ձեր բախտը փոքր ինչ բերել է։

+7

Lala Mneyan

-ը 

Saro Saroyan

-ի և 

ևս 6 հոգու

 հետ է:

5 ժ · 

Երեկ երեկոյան Մարիամի հետ

Mariam Avagyan

գնացինք Մաշտոցի պուրակ հետախուզության։ Շատ տխուր է տեսնել, թե ինչպե՞ս է բետոնի տակ անցել պուրակի այն հատվածը, որի համար ամենատարբեր տարիքի ու հայացքների տեր մարդիկ ամիսներով պայքարել են նախորդ իշխանությունների օրոք։ Երեւանը դարձել է բետոնի, ասֆալտի եւ ապակու խառնիճաղանջ մի կոնգլոմերատ։ Արարատյան դաշտի տապից մեզ փրկողը պարզվում է ոչ թե ծառերն ու այգիներն են, այլ ջերմություն անդրադարձնող բետոնն ու սալիկները։

Եւ պարզվում է նաեւ, որ մենք ծառի ու զովություն պարգեւող կանաչ տարածքների փոխարեն այսօր կարիք ունենք միայն եւ միայն սրճարան - ռեստորանների։ Պուրակում կտրել են ծառեր, շարել պատեր, բետոնապատել հողը։ Փողի մոլուցքն այնքան է իր ճիրաններում աքցանել մարդկանց, որ ծառ ու թուփ տնկելու, զբոսայգիներ հիմնելու, շնչելու օդի հնարավորություն ստեղծելու փոխարեն միայն ու միայն բարձրահարկեր կառուցելու եւ խանութ - սրճարան հիմնելու մասին են մտածում։

Ո՞վ է թույլատրել կառուցապատել այգու տարածքը, կտրել հաստաբուն ծառերը։ Խոսում են, որ կտրած ծառերը թեղիներ են` քաղաքի համար ոչ այնքան պիտանի ծառատեսակ։ Բայց կտրողները քանի՞ հարյուր սոսի ու թխկի են տնկել, որ հիմա էլ իրավունք ունենան թեղիները հեռացնելու։ Ծառի տեսակը պատճառ բռնելը արդարացում չի կարող լինել, քանի որ պուրակը պուրակ պիտի մնա եւ ոչ թե վերածվի սրճարանի։

Մնում է, որ մեկը գտնվի ու ասի քաղաքապետին` « Սիրո'ւն չի, հե'չ սիրուն չի, մանավանդ հեղափոխությունից հետո»։

Սոֆյա Հովսեփյան ՖԲ Գրառում Երևանի քաղաքապետարան Մաշտոցի պուրակ

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին