f

Անկախ

«Լիդիանը» ցանկացած զրպարտչական հայտարարության արձագանքելու է դատական հայցով


«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ դատական հայցադիմումներ է ներկայացնելու քաղաքացիներ Լևոն Գալստյանի և Աննա Շահնազարյանի դեմ՝ պահանջելով հերքել հուլիսի 27-ին և հուլիսի 30-ին իրենց կողմից հնչեցված զրպարտությունը «Լիդիան Արմենիայի» հասցեին։ Կանխելով պնդումները, թե «Լիդիանը» փորձում է «լռեցնել» այս «ազնիվ» «բնապահպաններին»` հիշեցնենք, որ տարիներ շարունակ «Լիդիանը» դրսևորել է բացառիկ հանդուրժողականություն` երբևէ չդիմելով դատական լուծման ու փորձելով կեղծիքին հակադարձել փաստերով։ Սակայն վերջին տարիների զարգացումները և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները հիմքեր են տալիս կարծելու կամ ենթադրելու, որ այս մարդկանցից շատերին փաստերը չեն հետաքրքրում և նրանք «Լիդիանի» դեմ կեղծիք են տարածում` ինչ-ինչ մարդկանց ու կազմակերպությունների շահերին ծառայելով։ Հետևաբար, «Լիդիանը» ցանկացած զրպարտչական հայտարարության արձագանքելու է դատական հայցով։
 
Այսպես, վերը նշված երկու անձնավորությունը տարբեր ձևակերպումներով «Լիդիանին» մեղադրել են քաղաքական ուժերին կաշառելու փորձի, կոռուպցիայի մեջ։ Այս զրպարտության համար դատական կարգով պահանջելու ենք հերքում և գործարար համբավի արատավորման համար վնասի փոխհատուցում։ «Լիդիանը» մշտապես  գործել է  օրենքի շրջանակներում և երբևէ որևէ կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված չի եղել։ Դրա բացահայտ ապացույցը տարիներ շարունակ «Լիդիանի» հանդեպ ամենատարբեր ճնշումներն են, այդ թվում միտումնավոր տարածվող կեղծիքը։ Իսկ հակառակ կողմը այդպես էլ տարբեր հարթակներում` այդ թվում նաև դատարանում, որևէ ապացույց չներկայացրեց «Լիդիանի» հասցեին հնչեցվող իրենց մեղադրանքները հիմնավորելու համար։   
 
Փոխարենը Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստները հայց էին ներկայացրել ընդդեմ փոխվարչապետի, որովհետև վերջինս հայտարարել էր, որ կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում, որպեսզի Ամուլսարի դեմ արշավը կազմակերպվի: Հայցի վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացրած ակտիվիստները դատարանի վճռի մասին «համեստաբար» լռում են։ Տեղեկցանենք, որ դատարանը մերժել է ակտիվիստների պահանջը, համարելով, որ փոխվարչապետի հայտարարությունը զրպարտություն չի պարունակում։ Եզրակացությունները թողնում ենք հանրությանը։

Լիդիան Արմենիա

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին