f

Անկախ

Որոշ քաղաքական գործիչներ, պատմաբաններ գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ. Աշոտ Մելքոնյան


Ես ենթարդում էի, որ Սևրի դաշնագրի 100-րդ տարելիցի նախօրեակին այդ առիթով պետք է հանդիպեինք, բայց մի նոր անակնկալ ստիպեց մեզ նորից հավաքվել: Այս մասին Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծերի հետևում կանգնած ուժերի գործունեության թեմայով ասուլիսին ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Երբ փորձում ես հասկանալ վերջին 50 տարվա թուրքական պաշտոնական շրջանակների գործունեությունը Հայկական հարցի խնդրում, տեսնում ես, որ մեկը մյուսի հետևից ծուղակների շարան է: Եվրոպական զանազան կառույցներ տասնամյակներ շարունակ թուրքերի հետ համագործակցելով՝ փորձում են մեզ ներքաշել զանազան ծրագրերի մեջ, մեր հարևանների, թշնամու կերպարը մեզանում մեղմել, գուցեև՝ վերացնել, և արդյունքում զանազան ծրագրերի գործադրմամբ փորձել հաշտեցնել կողմերին: Ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, եթե մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ»,- ասաց նա:

Մելքոնյանը օրինակ բերեց Գերմանիային, երբ Հոլոքոստից հետո մինչև հիմա էլ շարունակում է գումարներ տրամադրել Իսրայելին, իսկ վերջինս նշում է, որ քիչ է, և ապա նկատեց, որ մեր պարագայում դեռ Թուրքիան է մեղադրում մեզ ցեղասպանություն իրականացնելու մեջ: «Ցավոք սրտի հայտնվել ենք հերթական լարած թակարդի մեջ և մեզ համար ցավալի է, որ մեր երիտասարդ գործընկեր պատմաբաններից են հայտնվել այդ ծուղակում՝ ենթադրելով, թե բարի գործ են անում, թուրթերի հետ փորձում են հաշտեցնել մեզ»,- ասաց նա:

Մելքոնյանը ընդգծեց՝ մենք հաշտվելու խնդիր չունենք, մենք խաղաղասեր ենք եղել, այդպիսին շարունակում ենք մնալ, բայց պետք է զգույշ լինենք, որ հերթական ծուղակի մեջ չհայտնվենք: «Այս անգամ, ցավոք սրտի, հայտնվեցինք կրթական ծրագրերի տարբերակով, որը մեր ազգային անվտանգության բաղադրամաս է կազմում: Մենք ներքաշվեցինք այդ խաղի մեջ․ գաղտնիության պայմաններում մեր գործընկերները մեր քաղաքական գործիչների հետ նման կապի մեջ են թուրք պատմաբանների, քաղաքական գործիչների հետ: Արդյունքում մենք ունեցանք 2017-2019 թթ վերահրատարակված երկու գրքեր, որոնցում խոսվում են Հայաստանում և Թուրքիայում պատմության չափորոշիչերի մասին և ամենասարսափելին այն է, որ հայկական կողմը մեզ մեղադրում է զգայանականության, պացիֆիզմի պակասի, ֆեմինիզմը շրջանցելու և զանազան այլ մեղքերի մեջ»,- ասաց նա:

Նա նշեց, որ այդ գրքերի մեջ մեզ խորհուրդներ են տրվում, թե ինչպես պետք է գրվի Հայոց պատմությունը, թե ինչպես պետք է գրվի Թուրքիայի պատմությունը, որ մենք հաշտվենք և խնդիրներ չունենանք մեր ագրեսիվ հարևանի հետ:

Աշոտ Մելքոնյան մամուլի ասուլիս

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին